Երկուշաբթի , 23 Նոյեմբերի 2026

«Քեզ մահ է սպասում»․ հարյուրավոր դպրոցներ սպառնալիքներով նամակներ են ստացել

«Քեզ մահ է սպասում»․ հարյուրավոր դպրոցներ սպառնալիքներով նամակներ են ստացել

Mon, 23 Nov 2026 18:05:29 +0400


Երկուշաբթի առավոտյան մոտ 450 գերմանական դպրոցներ ստացել են պայթեցման սպառնալիքի մասին նույնաբովանդակ էլեկտրոնային նամակներ, հաղորդում է Bild-ը։

Ֆրայբուրգի ոստիկանությունը հաստատել է, որ դպրոցներից ստացել է ենթադրյալ պայթեցման սպառնալիքների վերաբերյալ հաղորդագրություններ։ Հետաքննություն է տարվում՝ պարզելու համար, թե ով է ուղարկել էլեկտրոնային նամակները դպրոցներին։ Հետաքննիչները ներկայումս սպառնալիքները լուրջ չեն համարում։

Ոստիկանության տվյալներով՝ դպրոցներին ուղարկված էլեկտրոնային նամակները ունեցել են միևնույնը տեքստը և «Քեզ մահ է սպասում» թեմա։

Թյուրինգի ոստիկանության տվյալներով՝ իրավապահ մարմինները հետաքննում են հասարակական կարգի խախտումը՝ հանցավոր սպառնալիքների միջոցով։

Ոստիկանությունը խորհուրդ չի տվել դպրոցներին տարհանել աշակերտներին։ Սակայն, ոստիկանության խոսնակի խոսքով, որոշ դպրոցներ այսօր առավոտյան արդեն երեխաներին տուն են ուղարկել։

Նախկինում հաղորդվել էր, որ Դանիայի մի քանի դպրոցներ նմանատիպ սպառնալիքի մասին էլեկտրոնային նամակներ են ստացել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուկրաինան ռեկորդային օգնություն է ստացել Եվրահանձնաժողովից

Ուկրաինան ռեկորդային օգնություն է ստացել Եվրահանձնաժողովից Sat, 21 Nov 2026 15:00:59 +0400 Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով