Երևանում դանակահարել են 15-ամյա տղայի
Thu, 26 Nov 2026 12:32:33 +0400

Նոյեմբերի 25-ին Երևանի Սմբատ Տարոնցու փողոցում գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ 15-ամյա պատանին դանակի հարվածից վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Ոստիկանության ծառայողները դեպքի մասին հաղորդումը ստանալուց շուրջ երկու ժամ անց դանակահարության հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 18-ամյա երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ։ Պարզվել են նաև վեճի մյուս մասնակիցների ինքնությունները։
Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։ ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․ «Նոյեմբերի 25-ին՝ ժամը 22։06-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով բուժհաստատություն է տեղափոխվել 15-ամյա պատանի։ Պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել է Երևանի Սմբատ Տարոնցու փողոցում՝ գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հաղորդումը ստանալուց շուրջ երկու ժամ անց դանակահարության հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է 18-ամյա մի երիտասարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դանակ։ Պարզվել են նաև վեճի մյուս մասնակիցների ինքնությունները։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր