Շաբաթ , 28 Նոյեմբերի 2026

77-ամյա Ալլա Պուգաչովան ցույց է տվել իր դեմքն առանց դիմահարդարման և ֆիլտրերի

77-ամյա Ալլա Պուգաչովան ցույց է տվել իր դեմքն առանց դիմահարդարման և ֆիլտրերի

Fri, 27 Nov 2026 22:13:30 +0400


77-ամյա Ալլա Պուգաչովան հրապարակել է իր լուսանկարն առանց դիմահարդարման և ֆիլտրերի։ Սոցցանցերում նա տեղադրել է կադր, որում լուսանկարվել է սպիտակ կաշվե կեպիով և բաց ուսերով կարմիր տոպ-բանդոյով։ Ընդ որում, արտիստուհին լուսանկարին որևէ մակագրություն չի կցել։

Պուգաչովան արդեն ավելի քան չորս տարի ապրում է արտասահմանում՝ իր հինգերորդ ամուսնու՝ 27 տարով փոքր շոումեն Մաքսիմ Գալկինի, և նրանց 13-ամյա երկվորյակների՝ Լիզայի և Հարիի հետ միասին։ Ընտանիքը Ռուսաստանից մեկնել է Իսրայել 2022 թվականին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից և դրա դեմ Գալկինի հնչեցրած հայտարարություններից հետո։ Ալլան սկզբում հրապարակավ չէր արտահայտվում քաղաքականության մասին, սակայն այն բանից հետո, երբ ՌԴ արդարադատության նախարարությունը նրա ամուսնուն օտարերկրյա գործակալ ճանաչեց, երգչուհին աջակցեց նրան և խնդրեց իրեն ևս ընդգրկել այդ ցուցակում (ինչը դեռ տեղի չի ունեցել)։ Ինքը՝ 50-ամյա Գալկինը, վերջին շրջանում համացանցում ճանաչվածության նոր ալիք է ձեռք բերել իմիջի փոփոխության շնորհիվ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խնդրում է իրեն հեռացնել՝ չեն հեռացնում․ ինչու՞․․․

Խնդրում է իրեն հեռացնել՝ չեն հեռացնում․ ինչու՞․․․ Thu, 19 Nov 2026 14:15:42 +0400 Այնպես էլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով