Ովքեր են տարվա ամենից ոճային զույգերը
Sat, 28 Nov 2026 23:30:06 +0400

Vogue-ի բրիտանական տարբերակը հրապարակել է այս տարվա ամենից ոճային զույգերի ցանկը։ Առաջին տեղում հայտնվել են արքայազն Վիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը։ Բարձր է գնահատվել Ուելսի արքայադստեր մոտ՝ գլամուրն ու պահպանողականությունը համադրելու կարողությունը։ Նորաձեւության մասնագետների աչքից չի վրիպել երգչուհի Դուա Լիպան եւ նրա նորաթուխ ամուսինը՝ դերասան Քալում Թյորները։ Նշենք, որ անցյալ տարի էլ Քելթ Միդլթոնը ճանաչվել էր ամենից ոճային հանրահայտ դեմքը, նույն Vogue-ի բրիտանական տարբերակի կողմից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր