Կիրակի , 29 Նոյեմբերի 2026

Ռուսաստանն ու Թուրքիան կարևոր համաձայնության եկան

Ռուսաստանն ու Թուրքիան կարևոր համաձայնության եկան

Sun, 29 Nov 2026 12:30:01 +0400


Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը և Թուրքիայի պետական «BOTAŞ» ընկերությունը բնական գազի վերաբերյալ պայմանագիրը երկարաձգել են ևս 3 տարով՝ պահպանելով գործող պայմանները։

Նովակը Ստամբուլում կայացած ռուս-թուրքական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում նշել է, որ երկու երկրների միջև բնական գազի մատակարարման վերաբերյալ բանակցություններ են անցկացվել։

Նովակը նաև հայտնել է, որ ռուսական «Նովատեկ» էներգետիկ ընկերությունը պայմանագիր է կնքել Թուրքիայի հեղուկացված բնական գազի (LNG) մատակարարման վերաբերյալ։Մատակարարումները կմեկնարկեն 2027-ի հունվարի 1-ից։

Ըստ նրա՝ առայժմ նախատեսված ծավալները փոքր են, սակայն դրանք կարող են ավելացվել։ Նովակի փոխանցմամբ՝ Ռուսաստանը տարեսկզբից Թուրքիա է արտահանել ավելի քան 20 մլն տոննա նավթամթերք, հիմնականում՝ դիզելային վառելիք, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով Անադոլու գործակալությանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գրոսու. Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համար

Գրոսու. Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համար Fri, 27 Nov 2026 21:08:57 +0400 Մոլդովայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով