Երկուշաբթի , 23 Փետրվարի 2026

Մամուլի տեսություն

Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ջրի շիշը բռնելով հայտնի դարձած ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ոչ միայն «վիրավորված քաղաքացի» է, այլեւ իշխանական պատգամավոր, որը, փոխանակ հերքի հրապարակվածը կամ փաստերով ապացուցի իր՝ «պատվի ու արժանապատվության» խախտումը, ընտրել է ավելի հարմար ճանապարհ՝ փորձել պատժել ԶԼՄ-ին դատարանի միջոցով։ Ու ցավալի է, որ …

Կարդալ »

Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները ի դեմս Հակակոռուպցիոն կոմիտեի, ձերբակալել է ԴԱՀԿ նախկին պետ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի ազգականներին։ Մեղադրյալների մեջ է նաև «Միկշին» շինարարական և արտադրական կազմակերպության սեփականատերը, որը ԴԱՀԿ պետի քեռին է։ «Միկշին» ՍՊԸ-ի սեփականտերը Տիգրան Հարությունյանն է, որը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրն …

Կարդալ »

ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ

Վաշինգտոնում Ազգային գվարդիայի զորքերի վրա տեղի ունեցած հարձակումից հետո ԱՄՆ վարչակազմը քննարկում է ընդլայնելու երկրների ցանկը, որոնց համար ներգաղթի արգելք կսահմանվի։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «CBS News» հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաների։ Ըստ աղբյուրի՝ քննարկվում է ԱՄՆ ներգաղթի արգելքի ունեցող երկրների ցանկը 19-ից մոտ 30-ի հասցնելը, այդուհանդերձ, որոշումը գտնվում է …

Կարդալ »

Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը, ուղերձ է հղել Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ պահանջելով ուշադրություն դարձնել Հայաստանում ընթացող, իր խոսքով՝ «հակաիրավական ու հակաժողովրդավարական գործընթացներին»։ Տեսաուղերձի սկավառակն ու տեքստը AntiFake.am-ը պատրաստվում է հանձնել ԵՄ գրասենյակին։ Առաքելյանը նշել է, որ ամուսինը արդեն երկրորդ անգամ է կալանավորվում իշխանություններին …

Կարդալ »

Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է

Armlur.am-ի բացացառիկ տեղեկությունների համաձայն 2 օր առաջ Նոր-Նորքի Շոպրոնի փողոցում սպանություն է եղել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն մի խումբ տղաներ վիճաբանել են, որի ժամանակ միջադեպի մասնակիցներից մեկը ընկել է գետնին ու, կռվի հակառակ թեւի մասնակիցները, տեսնելով գետնին ընկած անձին, մեքենան մի քանի անգամ քշել են նրա վրա։Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ …

Կարդալ »

«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, նոյեմբերի 21-ին կրկին բերման ենթարկվեց, ապա կալանավորվեց երկու ամսով։ Սպարտակ Ղուկասյանը սեպտեմբերի 12-ից տնային կալանքի տակ էր՝ հարկադրանքի եղանակով շորթման մեղադրանքով։ Նրան ձերբակալել են տնային կալանքի մեջ գտնվելու ժամանակ եւ բանտային կալանքի միջնորդություն ներկայացրել դատարան:  Ըստ նախաքննական մարմնի՝ Հակակոռուպցիոն դատարանում Սպարտակ Ղուկասյանի եւ …

Կարդալ »

«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 «ՀՐԱՊԱՐԱԿ». Մարտի 21-ի գիշերը Արտիմետ խճուղի 1 հասցեում գտնվող գազալցակայանում սպանվեց 36-ամյա Արթուր Պարոնյանը։ Նրան սպանել էր Արմավիրի մարզում հայտնի՝ «Ճապ» մականունով 33-ամյա Կարեն Բադամյանը։ Ճապը շատ մտերիմ է Էջմիածնի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու՝ այդ ժամանակ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ, եւ այդ ժամանակ չէր բացառվել, որ վեճի …

Կարդալ »

«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դատի է տվել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանին։ Բանն այն է, որ Դեմոյանը Armlur.am-ի տաղավարում հնչեցրել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից գրքերի անհետանալու համար ենթադրյալ մեղավորների անունները։Հարցազրույցը հրապարակվել էր …

Կարդալ »

«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է

Վաղարշապատում տեղի ունեցած ընտրություններից հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որը ղեկավարում էր նախընտրական շտաբը եւ նշանակված էր որպես թիվ մեկ պատասխանատու, ըստ որոշ լուրերի, պաշտոնի առաջխաղացման ակնկալիքներ ունի։ Նա իրեն մերձ շրջապատում խոսել է փոխվարչապետի պաշտոն զբաղեցնելու իր հավակնությունների մասին։ Սակայն ՔՊ-ում կարծում են, որ համապետական ընտրություններից առաջ Խուդաթյանին իր …

Կարդալ »

armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին

Այսօր առավոտյան՝ ժամը 07-ի սահմաններում, ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ներխուժել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ։ Քննչական կոմիտեում հարուցված է նոր քրեական վարույթ․ դրա շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը՝ նշելով, որ մանրամասները այս փուլում չի կարող հաղորդել …

Կարդալ »