Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն


Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին դեկտեմբերի 17-ին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն:
Այս մասին «Ազատությանը» հայտնել են Դատախազությունից:
Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում լսումների ժամանակ հայտարարել էր, որ Դատախազությունը դիմելու է Ռուսաստան՝ Կոստանյանի և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ:
«ՌԴ-ի հետ աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում. այս պահին դա Քիշնևի կոնվենցիան է: Բայց այս պահին չունենք ռուսական կողմից համաձայնություն՝ այս մարդանց արտահանձնելու: Թեև նշեմ, որ առաջիկայում դատախազությունը կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու ՌԴ՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը»,- ասել էր Վարդապետյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն էլ տեղեկացրել էր, Կոստանյանը դեռ գտնվում են հետախուզման մեջ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը Fri, 09 Oct 2026 15:46:35 +0400 …