Մարզիկի նկարով շոկոլադ՝ գլխավոր մարզչին
Fri, 27 Nov 2026 23:45:02 +0400

Թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Օքան Բուրուքին նիվրել են ռուսական հայտնի «Ալյոնուշկա» տեսակի շոկոլադ, որի վրա սակայն ռուս աղջիկ երեխայի փոխարեն պատկերված է եղել ռուս ֆուտբոիստ Ալեքսեյ Բատրակովը։ Այն անվանվել է «Ալեշկա»՝ «Ալյոնուշկայի» փոխարեն։ Բուրուքը դրականորեն է արձագանքել նվերին եւ բարձր գնահատել Բատրակովի սպորտային վարպետությունը։ Նա ասել է, որ այդ շոկոլադը հիմք է դառնալու նման անվանական նկարներով շոկոլադների կոլեկցիայի, որը սկսելու է հավաքել։ Նաեւ ասել է, որ խնդրելու է, որ Բատրակովն այն ստորագրի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր