Երեքշաբթի , 3 Փետրվարի 2026

Հասարակություն

Մկո՞ն էլ…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀանդԱրտ մշակութային այգում ներկա է գտնվել «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը, որի ընթացքում տեղի է ունեցել ուշագրավ դեպք. Փաշինյանը հերթական անգամ տարբեր այլաբանություններով առաջ է մղել «Իրական Հայաստանի» գաղափարը՝ թիրախավորելով Արևմտյան Հայաստանը, ինչին ի պատասխան դրական արձագանքն է տվել ներկայացման դերասաններից Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն՝ ասելով. «Ամենամեծ ուղերձը ներկայացման դա …

Կարդալ »

Ալեն Սիմոնյանը թրոլինգի է ենթարկել «Տաշիր Սամոյին». ի՞նչը կարող է կոտրել իշխանությունների ինքնավստահությունը

Ալեն Սիմոնյանն խորհդարանական ընդդիմությանը թրոլինգի է ենթարկել՝ հայտերելով, թե ԱԺ-ում ընդդիմություն չկա: «Իմ նկարը դնեմ փողոցում, ավելի շատ մարդ կհավաքվի շուրջը, քան եթե իրենք ուզեն։ Իրենք քաղաքական դիակ են, սնանկ են, քաղաքական օրակարգ չունեն»,-մասնավորապես՝ հայտարարել է Սիմոնյանն ու ի պատասխան լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք Սամվել Կարապետյանի ուժին համարո՞ւմ է ՔՊ-ի …

Կարդալ »

Թալանը հետ բերելու անավարտ խոստումը. ինչո՞ւ է ՔՊ-ն հիմա խոսում «նոր արժեքների» մասին

Խոսելով թալանչիներից ժողովրդից խլածը հետ բերելու մասին ու այդպես էլ չկարողանալով համոզել, որ ՔՊ-ն այդ հարցին ցուցաբերում է օբյեկտիվ ու համապարփակ վերաբերմունք՝ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը կոչ է արել կենտրոնանալ ոչ միայն «հետ բերելու» հարցի շուրջ, այլև «նորի ստեղծման», որովհետև, ըստ նրա, զարգացման կարևոր նախադրյալ է նորը ստեղծելը, այսինքն՝ ոչ …

Կարդալ »

Նիկոլ Փաշինյանի թիրախը հատկապես ԴՕԿ-ի ընտրազանգվածն է

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հասարակության հետ սոցցանցային գործիքակազմերի միջոցով երկխոսել՝ հաճախ հղելով հստակ քաղաքական մեսիջներ: Վարչապետը աշխատանքային օրվանից լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է՝ համակարգչի դիմաց մուրճ է՝ «պողպատե մանդատ» գրությամբ:Սա հստակ ուղերձ է՝ ժողովրդին այն մասին, որ ՔՊ-ական իշխանությունը մտադիր է իր քաղաքականությունը կոշտացնել, եթե կուզեք՝ հերթական անգամ շոու …

Կարդալ »

Նիկոլ Փաշինյանն Արեն Մկրտչյանին վերադարձրեց հին պարտքը

Վերջերս հայտնի դարձավ, որ հարազատ Ալավերդիում պարտություն կրած ու այպես էլ քաղաքապետ չընտրված ՔՊ-ական Արեն Մկրտչյանին Նիկոլ Փաշինյանը նշանկել է Լոռու մարզպետ: Ըստ տեղեկությունների՝ շուրջ 10 հոգո թեկնածություն է դիտարկվել, բայց ընտրությունը եկել-հանգել է Մկրտչյանի վրա, քանի որ միայն նա է, որ կարողացել է թիմին համոզել, որ կարող է այդ …

Կարդալ »

Ռուբեն Ռուբինյանի վիճելի հայտարարությունը. ո՞ւմ վրա է քաղաքական պատասխանատվության բեռը

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով հայկական լրատվական դաշտին, հայտարարել է, թե չի դադարում զարմանալ մամուլի անորակության մասշտաբներից՝ իրավիճակը որակելով որպես ողբերգություն: «…Տարիներ են պետք լինելու, որ հայկական լրագրությունը մաքրի իր վրայից այն խարանը, որ ազատություն ստացած, բայց դրան անպատրաստ կամ դա նույնիսկ չկամեցող բազմաթիվ լրատվամիջոցներ ու լրագրողներ դաջել են իրենց …

Կարդալ »

Վարդան Ղուկասյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում

Վարդան Ղուկասյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում ։ Վարդան Ղուկասյանի անունից լիազորված եմ հրապարակային անելու սույն հայտարարությունըՎեց և ավել ամիս է, ինչ Վարդան Ղուկասյանն, իր նկատմամբ հարուցված միգրացիոն վարույթի հիմքով, գտնվում է վարչական կալանքի տակ՝ ԱՄՆ միգրացիոն բանտում։Որպես կանոն, վարչական կալանքը տևում է օրեր կամ շաբաթներ, բայց ոչ ամիսներ։ …

Կարդալ »

Այսօր Արցախի Անկախության օրն է, որի զոհաբերությունը շատ թանկ նստեց արցախցիներիս վրա։

Այսօր Արցախի Անկախության օրն է, որի զոհաբերությունը շատ թանկ նստեց արցախցիներիս վրա։ Մեզանից հարցնող չկար, թե քարը քարի վրա շարել, տուն ենք դրել, մենք համաձա՞յն ենք մեր տունը թողնել… Մեզանից չհարցրին, թե մենք ուզում ենք թշնամու կողքին ապրել, երբ հինավուրց երկիր տվեցին անօրեններին` աչք փակելով մեր մրմռացող սրտերի լալահառաչ կանչին։ …

Կարդալ »

Ծառին պատմեցի ԱՍՏԾՈ մասին, և նա ծաղկեց. Լևոն Բաղդասարյան

Եվան չընդունեց Աստվածային կանոնն ու Ադամի հետ(բնագրով Արամ է) ենթարկվեց պատասխանատվության ։ Տիրամայրն ընդունեց Աստվածային Կանոնն ու Դարձավ ՄԱՅՐ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ։Իրավամբ , Հիսուսին տրվեց աշխարհի մեղքերը մաքրագործելու ,Աստծո Սէրը տարածելու Արվեստը , իր Արյամբ ոչ ասելով ընտրովի արդարադատությանը ,փողոցային արդարադատությանը ։ Իրավամբ,այսօր քրիստոնեական համայնքը,այդ թվում նաև՝ հայ քրիստոնեական համայնքը կարիքը ունի …

Կարդալ »

ԵՐԿԻՐ ԱՌԱՆՑ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆ.

Հայաստանում «ընդիմություն» բառը երկար տարիներ ապրել է միայն հույսերի և պատրանքների մեջ։ Մենք այն լսել ենք հրապարակներում, ամբիոններից, երբեմն հեռուստատեսային բանավեճերում, բայց մեր խորքում վաղուց գիտեինք՝ սա ընդիմություն չէ, սա ընդամենը իշխանությունից դուրս մնացած նույն դեմքերն են՝ նույն լեզվով, նույն մտածողությամբ, նույն սովորություններով։ Երկիր առանց ընդիմության նման է նավի, որ …

Կարդալ »