«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրած Արման Նիկոլյանին հաջորդ իսկ օրն արգելել են մուտք գործել պետական կառույցներ:Նա չի կարողանում մուտք գործել Հանրային հեռուստաընկերության տարածք և ոստիկանության կողմից վերահսկվող մյուս պետական կառույցներ։Ուշագրավ է, որ այս տեղեկությունը հանրությանն առաջինը հայտնել …
Կարդալ »Հասարակություն
Ալեն Սիմոնյանը սպառնում է թքել կրկին
Բյուջեի կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանի իրագործած քաղաքական ակցիան, երբ նա հրաժարվել էր իջնել ԱԺ ամբիոնից՝ նախքան այդ խոսուն մեջբերումներ կատարելով ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Հայաստանին առնչվող զեկույցից՝ վերաբերող Հայաստանում ժողովրդվարության մակարդակին, առիթ է դարձել, որպեսզի Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ ի ցույց դնի իր բարոյական կերպարը ողջ …
Կարդալ »Հինավուրց հայոց աշխարհը քանդողները դեռ մտածում են` ինչպես խաբեն ժողովրդին
Մենք գիտեինք, որ «նախկինացավով» տառապող ՀՀ իշխանականները Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, բայց զարմանալի էր, երբ հանդես եկան իրենց երկրորդ անգամ ընտրողների` 680 հազարի անունից, որ նրանք էլ իրենց հետ նույնակարծիք են։ Հանրային համաձայնության մասին «ավետաբերը» դարձավ Հայաստանի իշխանական թևի երրորդ դեմքը, քաղաքացու դեմքին թքող Ազգային ժողովի նախագահը, մեկը, ում …
Կարդալ »Նիկոլ Փաշինյան-ՀԱԿ պայմանավորված խաղ՝ ընդդեմ Ալեն Սիմոնանի՞
Արձագանքելով ՀԱԿ-ի նախաձեռնությանը՝ հանրային հարթակ ստեղծելու ու դրա միջոցով ԱԺ նախագահի հրաժարականին հասնելու՝ այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնող Ալեն Սիմոնյանը հասկացրել է, որ իր համար ՀԱԿ-ը «լուսանցքից դուրս» գնվող ուժ է, իսկ իր անձի վրա կենտրոնանալու փորձերը ընդամենն անհույս ճիգեր են՝ «ջրի երեսին մնալու»: Միաժամանակ Սիմոնյանը վստահեցրել է, որ ՔՊ-ի ներսում …
Կարդալ »Սփյուռքի թշնամին
ԱԺ-ում ունեցած իր ելույթի ընթացքում, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասցրել է գրեթե ամբողջությամբ ինքնաբացահայտվել՝ բոլորին ցույց տալով, թե ինչպիսի անբերահույս կերպար է ինքը, հնչել է նաև հարց՝ վերաբերող Սփյուռք-Հայաստան կապերին: Կոչ անելով հաշվի առնել նոր իրողությունները, որ ներկայումս առկա են Սփյուռքում, դրա կառուցվածքում՝ Փաշինյանը միաժամանակ կտրուկ կերպով հայտարարել է, որ …
Կարդալ »Մեծ աղմուկ՝ ՔՊ-ական պատգամավորի շուրջ. հայհոյանքը՝ քաղաքական կատեգորիա
Հանրությունը լայնորեն քննակում է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ցուցաբերած վարքն այն բանից հետո, երբ նա ներողություն էր խնդրել Երևանում Ադրբեջանի դրոշի անարգան կապակցությամբ: Մասնավորապես՝ ՔՊ-ականը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն ուղղված նախատինքների հեղինակներին պատասխանել է սեռական հայհոյանքներով ու անպատիվ խոսքերով՝ չընդունելով իր քայլի սխալ լինելը: ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորը, …
Կարդալ »Ո՞րն է իրական «5-րդ շարասյունը»
Հայաստանում իշխանությունների կողմից ակտիվորեն առաջ մղվող «5-րդ շարասյան» մասին խոսույթը յուրահատուկ երանգներ է ստացել Ադրբեջանի դրոշի այրման փաստի առնչությամբ հանրային դաշտում ու սոցցանցերում արվող մեկնաբանությունների, հստակորեն տարվող պրոադրբեջանական գծի լույսի ներքո: Իշխանությունների կողմից «5-րդ շարասյան» վերաբերյալ հորինածին բանաձևը, որն ակնհայտորեն աղճատված բնույթ է կրում՝ իրականությունը ներկայացնելով գլխիվայր շուռ տված՝ իշխանություններին …
Կարդալ »Ի՞նչ փաստեց Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ գրանցված միջադեպը
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրումը, որ հատկապես որոշ ՔՊ-ականների մոտ ի հայտ է բերել Ադրբեջանի ժողովրդի ու պետութան հանդեպ ունեցած ծածուկ սիրո ու մեծ հարգանքի նոպաներ՝ ստիպելով ներում աղերսել, հայերիս էլ՝ մարդակեր ցեղ ներկայացնել, ապացուցեց, որ հայրենասիրական ոգին դեռ ապրում է մեր մեջ, դեռևս լիարժեքորեն «Էրմենիսթանի» չենք վերածվել, …
Կարդալ »Հայաստանը՝ ազերի դիվերսանտների թիրախում. գերիների հարցը փակված է
Հայտնի է դարձել, որ Կապանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողին ոստիկանները փոխանցել են ԱԱԾ-ին: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից: Ինչպես հայտնի է, ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերված և ձերբակալված ադրբեջանցի երկրորդ զինծառայողի մոտ գտել էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակակետում սպանված 56-ամյա կապանցու հեռախոսը, ինչպես նաև համացանցում առկա է …
Կարդալ »Արտառոց միջադեպ է գրանցվել
Երևանում հերթական արտառոց միջադեպն է գրանցվել ոստիկանի մասնակցությամբ. ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Երևան քաղաքի Նոր Նորքի ծառայողներից մեկը իրեն ամրակցված զենքը տվել է «Վեոլիա ջրի» աշխատակցին, որով էլ վերջինս ինքնասպանություն է գործել: Այսպիսով՝ ոստիկանն օգնել է քաղաքացուն հաշիվները մաքրել սեփական կյանքի հետ՝ փաստացի օժանդակելով ինքնասպանության ակտին: Նման դեպք աշխարհի քանի՞ երկրում …
Կարդալ »