Հինգշաբթի , 25 Ապրիլի 2024

Ամերիկան Հայաստանը փորձում դուրս բերել նարկոանդունդից

Հայաստանում օրեցոր թեժացող նարկոսկանդալների ֆոնին, երբ մամուլը սկսեց գրել այլևս այն մասին, որ հսկայական ծավալների հասնող թմրանյութի գործում կարող է խառը լինել նաև ազդեցիկ որոշ ՔՊ-ականների մատը, Հայաստան է ժամանել ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցների վերահսկման գործակալության գլխավոր հատուկ գործակալի տեղակալ Ալֆրեդ Պարիզի գլխավորած պատվիրակությունը՝ հանդիպելու ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի հետ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, քննարկվել են ՀՀ ու ԱՄՆ-ի միջև փոխօգնության, համագործակցության, ինչպես նաև հուշագրի կնքման հետ կապված հարցեր։Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարին առնչվող մի շարք խնդիրներ։ ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցերի վերահսկման գործակալությունը աջակցություն է հայտնել՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների համար կազմակերպելու վերապատրաստման դասընթացներ՝ համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ։
Ինչ խոսք՝ կարևորագույն հանդիպում ու քննարկում է տեղի ունեցել Հայաստանի ու Ամերիկյան կողմի միջև, ինչը հույս է ներշնչում, որ Հայաստանում օրեցօր խորացող նարկոճգնաժամը կարող է ինչ-որ կերպ հանգուցալուծվել, եթե, իհարկե, իշխանություններն անկեղծ գտնվեն իրենց ձգտումներոմ:
Բանն այն է, որ մեծագույն ցանկության դեպքում նույնիսկ անհնար է ստեղծված իրավիճակում կարծել, թե իշխանությունները կարող են ոչ մի կապ չունենալ Հայաստանը փաստացի նարկոտրանզիտային երկիր դարձնելու գործի հետ, քանի որ Հայաստան մտած թմրանյութի քանակն ուղղակի տիտանական է, ու չնայած փորձեր եղան՝ այդ թեման էլ նախկինների վզովն անելու, բայց հետո պարզվեց, որ նույն «Քեթրինի Միհրանն» է ԱԱԾ-ին տեղեկացրել Հայաստան մտած թմարնյութի մասին:
Մեծ է հավանականությունը, որ ինչպես մյուս բոլոր դեպքերում, այս դեպքում էլ ամերիկյան կողմի աջակցությունն արդյունավետ չի լինելու, բայց ոչ թե այն պատճառով, որ այդ աջակցությունն է թերի կամ ոչ պրոֆեսիոնալ, այլ՝ այն, որ կասկածելի է մնում ՀՀ իշխանությունների քաղաքական կամքի գոյությունը՝ իսկապես պայքար մղելու թմրամոլության ու նարկոշրջանառության դեմ: Խնդիրն այն է, որ առաջին անգամ չէ, որ նույն Ոստիկանությանն ամերիկացիները, կոպիտ ասած, խելք են սովորեցնում:
Օրինակ՝ նույն պարեկային ծառայության ներդրումն էլ է համարվում արևմտյան մոդելով կյանքի կոչված պրոյեկտ, բայց շատ քիչ ժամանակ պահանջվեց՝ արձանագրելու, որ այդ ինստիտուտն ուղղակի չի գործում կամ եթե գործում էլ է, ապա՝ ոչ արդյունավետորեն: Հիմա մեծ է ռիսկը,որ նույնն էլ լինելու է թմրանյութերի դեմ պայքարի հարցում, քանի որ Ոստիկանության վիճակն այսօր իսկապես անմխիթար է նախևառաջ քաղաքական իշխանություների կողմից առաջ քաշված նարատիվների պատճառով. ՔՊ-ի համար առաջնայինը քաղաքական հարցերն են, սեփական իշխանության բետոնապատման խնդիրներն են ու հետո միայն մյուս բոլոր պրոբլեմներն ու մարտահրավերները, որոնց մի մասն իրականում հենց իրենք էլ ստեղծել ու կառավարում են:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՔՊ-ին մնում է ապավինել ոստիկանական մահակին. ռեսուրսների լուրջ սով է

Հասկանալով, որ քարոզչական դաշտում պարտվում են՝ իշխանությունները սկսել են տրվել վարչաիրավական ռեսուրսի չարաշահման գայթակղությանը՝ ճնշելու …