Իրարանցում չլինի` հարցումիս համար, ուզում եմ իմանալ, թե երկիր հանձնողներից ո՞ր մեկը կհամարձակվի Արցախ գալ

Եռացող թեյի թշշոցը լսում եմ…. Իրարանցում չլինի` հարցումիս համար, ուզում եմ իմանալ, թե երկիր հանձնողներից ո՞ր մեկը կհամարձակվի Արցախ գալ։

«Համարձակվել» բառը իզուր չօգտագործեցի, առավելապես` երկրի տերը համարձակ պետք է լինի, պարզերես, իր արած֊թողածի համար գլուխը բարձր, խրոխտ կեցվածքով… Այլապես այս «պատի տակ», այն «վարագույրի հետևում» ստորագրություններ թողնելը պատիվ չէ նրանց, ովքեր առայսօր չեն այցելել իրենց «զոհերին»։
Նախկինացավով տառապող մեկը կար, երեկ ասում էր` Մեղրին ուզում էին հանձնել, Արցախը` փրկել։ Ստացվում է, որ իրենք նախկիններին հակադրվելու, թշնամիներին հաճոյանալու մեծ «առաքելությամբ» են իշխանության եկել։ Երեկ էլ լսեցինք, որ մեծ ու փոքր եղբայրները, Բաքվում ձեն ձենի տված, նրանցից Զանգեզուր են ուզում…
Վա՜յ մեզ, վա՜յ բոլոր նրանց, որոնց հանդեպ սրանց «թուրը կտրում է», առանց մեր աչքերին նայելու, մեզանից հեռու` մեզ գել ու գազանի երախն են գցում։
Էն օրն էլ ճանապարհին կանգնեցրին ինձ։ Դիմացս կանգնածը զոհվածի մայր էր։ Ասաց` լավ է, որ հանդիպեցինք, կարդում եմ Ձեր գրածները, բայց մի անգամ էլ գրեք, որ զոհվածների մայրերին այլևս չվիրավորեն։ Նա հուզված սրբեց աչքերը, իսկ իմ հիշողության մեջ առջևս նստած նրա դպրոցական որդին էր։
Բայց ու՞մ գրեի, Արցախ հանձնողների՞ն… Ակամայից հիշեցի բակունցյան գրական կերպարին` այն հավատավոր մարդուն, ում խնդրանքով նամակ էր գրվել ռուսաց թագավորին։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հ1-ը ջնջել է Արցախն իր ցանկից. իշխանությունները խիստ հրահանգ են իջեցրել

Արդեն մի քանի օր է, ինչ Հ1-ով հաղորդվող եղանակի տեսությունն Արցախի կամ, ինչպես վերջերս են …