ՔՊ-ականի վայ առաջարկը. ահա թե ուր են հոսում միլիարդները

«Շիշ բռնող» մականվամբ հայտնի ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը հերթական անգամ ապացուցել է, որ ՔՊ-ական իշխանության համար ամենաթանկը ոստիկանն է: Պատգամավորը, մասնավորապես, առաջարկել է 500000 դրամ տալ այն ոստիկանին, որը կհայտնաբերի թմրանյութ: Արձանագրելով, որ թմրանյութերի վաճառքով զբաղվողները հսկայական շահույթներ են ստանում՝ իշխանական պատգամավորն իր առաջարկով փորձել է իբր ոգևորել ոստիկաններին՝ է՛լ ավելի արդյունավետորեն կատարելու իրենց պարտականությունները:

Կան ոչ անհիմն խոսակցություններ այն մասին, որ Հայաստանում ծփացող թմրանյութի շրջանառությունն առանց ՔՊ-ական իշխանությունների առանձին ներկայացուցիչների կամ նրանց մոտ կանգնածների տեղի չի ունենում: Եվ իսկապես շատ դժվար է պատկերացնել 1 մլրդ դոլարի հասնող թմրանյութի ներկրումը Հայաստան՝ առանց վերևների հովանավորության:
Ըստ էության, Հայկ Սարգսյանը երկու նպատակով է արել իր այդ վիճելի հայտարությունը. մի կողմից՝ փորձ է արվել՝ կերտելու թմրանյութերի դեմ պայքարողի իմիջ, մյուս կողմից՝ ոստիկանների հանդեպ ջերմ զգացմունքներ տածողի: Պետք է նկատել, որ երկուսն էլ քաղաքականապես ձեռնտու են ՔՊ-ին, քանզի մի դեպքում փորձ է արվել ցրել ՔՊ-ին ուղղված վտանգավոր կասկածները, մեկ այլ դեպքում՝ ժեստ անել Ոստիկանությանը՝ կառույց, որի վրա են հենվում բոլոր ՔՊ-ական իշխանավորները:
Ինչպես վսահեցնում են իշխանությունները, Հայաստանում փողի պրոբլեմ չկա, այնինչ փաստն այն է, որ բնակչության կենսամակարդակը չի բարձրանում, ընդհակառակը՝ տեղի է ունենում ազգաբնակչութան գնողունակության անկում՝ պայմանավորված նախևառաջ բարձր գնաճով:
Հետևաբար՝ հարց է առաջանում՝ եթե փողի պրոբլեմ չկա, ապա ինչո՞ւ են մարդիկ աղքատանում:
Հարցի պատասխանն առավել քան տրիվիալ է՝ փողերը ծախսվում են ուժային կառույցներում աշխատողների բարեկեցության ապահովման վրա: Ոստիկանները, քննիչները, պարեկները հարստանում են հարկատուների փողերով, իսկ հարկատուները՝ աղքատանում՝ ստիպված կերակրելով իշխանությունների պահապան Ոստիկանությանը: Մինչդեռ այսօր նույն բանակը գտնվում է ոչ բարվոք վիճակում, իսկ զինվորականությունն էլ թողնում-փախչում է համակարգից: Թոշակներն էլ, եթե հանկարծ մի 1000 դրամով ավելացնում են, խեղճ թոշակառուները ցնծում են, ուրախանում: Մինչդեռ իր թոշակառու քաղաքացուն մի 100 դոլար շպրտող երկրում իշխանական պատգամավորը հավելյալ մոտ 1400 դոլար է խոստանում իր պարտքը կատարող ոստիկանին ու կարծում, թե լավություն է անում բոլորին, ինչն ուղղակի խայտառակություն է:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Այսքանից հետո ինչպե՞ս պետք է որակել այս իշխանությունների պահվածքը, հայրենասիրակա՞ն…

Մեկնաբանելով Տավուշի 4 գյուղերի հանձման հետ կապված ՔՊ-ական իշխանության ունեցած պլանները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը …