Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում՝ ՀՀ զինանշանից հեռացնելու Արարատն ու Նոյյան Տապանը

ԱԺ-ում Նիկոլ Փաշինանը հռետորական հարց է բարձրացրել՝ իրական Հայաստանը պետք է ծառայի պատմական Հայաստանի՞ն, թե՞ հակառակը: Նա դա ասել է ՀՀ գերբի հետ կապված՝ միաժամանակ հարցականի տակ դնելով ներկային ՀՀ զինանշանի ու «1991թ.–ին հիմնադրված պետության հետ» միջև կապը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե Հայաստանը հայտարարի, որ իր «կադաստրի թուղթը» իր զինանշանն է, ապա կնաշանակի, որ Հայաստանը հայտարարում է՝ ոչնչացրեք մեզ:

Անհնար է Նիկոլ փաշինյանի խոսքերում չնշմարել «Արագա՞ծ, թե՞ Արարատ»-ի հետքը, երբ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել շատ չտարվել Արարատով, այլ արժևորել Արագածը, քանի որ Արարատի հետ ժամանակակից Հայաստանը կապ չունի:
Ի՞նչ է կատարվում Նիկոլ Փաշինյանի գլխում:
Նա ինքն իրեն համոզել է, իսկ ավելի ճիշտ՝ թույլ է տվել թշնամիներին համոզել, որ Հայաստանի գերբի հետ Հայաստանը ոչ մի կապ չի կարող ունենալ, եթե ցանկանում է գոյություն ունենալ: Կասկած չկա, որ թուրքերն են նրա գլուխը դա մտցրել՝ պահանջելով ՀՀ զինանշանից հեռացնել Արարատն ու Նոյյան տապանը: Ու հիմա, փաստորեն, Փաշինյանը թշնամիների հանձնարարոթյունն է կատարում՝ միաժամանակ պնդելով, թե իրենցի շատ Հայաստանը ոչ ոք չի սիրում:
Սա մարտահրավեր է՝ նետված ողջ հայությանը՝ Լոս Անջելեսից՝ Սիդնեյ, Մոսկվայից՝ Բուենոս Այրես: Սա մարտահրավեր է նետված հայի ինքնությանն ու Հայաստանի բովանդակությանը:
Նիկոլ Փաշինյանը, իհակե, շարունակելու է սպասարկել թուրքերի շահերը, քանի որ նրանցից է կախված իր քաղաքական գոյության հարցը, սակայն տվյալ դեպքում ամենամեծ հարցն այն է, թե որքանո՞վ կհաջողվի նրան կոտրել հայության իմունիտետն ու մեր ժողովրդին վերածել պատմական հիշողություն ու ապագա չունեցող մի բիոզանգվածի:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Այսքանից հետո ինչպե՞ս պետք է որակել այս իշխանությունների պահվածքը, հայրենասիրակա՞ն…

Մեկնաբանելով Տավուշի 4 գյուղերի հանձման հետ կապված ՔՊ-ական իշխանության ունեցած պլանները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը …