Վովա Գասպարյանի փեսան կարող է սնանկանալ

Հայտնի է դարձել, որ օրերս Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։

Պահանջ է ներկայացվել դատարանին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ա.Գ.-ից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել
Հայաստանի Հանրապետությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող 2 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը` շուրջ 409 մլն դրամ.
շուրջ 1 մլրդ 57 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 925 մլն դրամ՝ որպես բարեխիղճ ձեռք բերողների փոխանցված և չնույնականացվող ապօրինի միջոցների արժեք.
ֆիզիկական անձից դեբիտորական պարտքի պահանջի իրավունք՝ 56 մլն դրամի չափով:
Արթուր Գևորգյանի նկատմամբ նմանօրինակ հետաքրքրասիրությունն ու դրսևորվող հետևողականությունը, իհարկե, պայմանավոված է նրա աներոջ՝ տխրահռչակ Գասպարյան Վովայի ով լինելով: Ծեր ու հիվանդ բիձուկի վերածված այս նախկին «արծիվը» այնքան է այստեղ-այնտեղ ծրտել, որ հիմա փեսային, ուստի նաև աղջկան է կեղտը գցել: Դժվար չէ հասկանալ, որ եթե Արթուր Գևորգյանը չունենար Վլադիմիր Գասպարյան անուն-ազգանունով աներ, ապա դժվար թե կյանքում մեծ ձեռքբեումների հասած լիներ, է՛լ չասած կոռուպցիոներ դառնալու մասին, որի համար միակ պատասխանատուն Գասպարյան Վովան է փաստացի:
Խեղճ տղեն ինչ տեսել, այն էլ սովորել է ու եթե նույնիսկ ցանկանար էլ ազնիվ ու արդար կյանքով ապրել, աշխատավարձով ընտանիք կերակրեր, չէր կարողանալու, քանի որ ընտանիքում չէր հարգվելու. Բա է՛լ ի՞նչ տղամարդ, որ ունենա Վովայի նման աներ, բայց չունենա ջեբում միլիարդներ:
Իհակե, երբ Վովան իր փեսային թաղում էր կոռուպցիայի մեջ, մտքի ծայրով անգամ չէր կարող անցնել, որ գալու է մի օր, ու ինքն ու փեսան կանգնելու են դատարանի առջև՝ ստիպված լինելով քթերի ծակերով հետ տալ այն ամենը, ինչ որ թալանել են ժողովրդից:
Անկասկած, միայն Վովան կամ սնանկացման եզրին հայտնված փեսա Արթուրը չէ, որ թալանել են Հայաստանը: Թալանողներ շատ են եղել, ուստի ուղղակի մնում է անհուսորեն հուսալ, որ դատարանի հետաքրքության շրջանակը չի սահմանափակվի միայն Վովայով ու նրա ազգուտակով, այլ ջրի երես դուրս կբերվեն նաև մյուսները, որոնց կերած-խմածի պատճառով է նաև, որ այսօր այս վիճակում է հայ ժողովուրդը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի՝ Հանրայինի եթերում արած հայտարարությունն այն մասին, թե Արցախի նախկին …