Հակափիառի վերածված փիառ ակցիա, որ ի ցույց դրեց ներհայաստանյան ճգնաժամի խորքը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Կիրակի։ Այվազովսկի։ Երեւան» վերտառությամբ ընտանեկան ֆոտոշարք է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ ի ցույց դնելով իր ու երեխաների բարձր տրամադրությունը գեղագիտական մեծ արժեք ներկայացնող գործերի ֆոնին: Լուսանկարներում միայն Փաշինյանն է,որ ուրախություն արտահայտող դեմք չունի: Իսկ ահա վարչապետի ու նրա տիկնոջ ընտանեկան զբոսանքի ժամանակ ձերբակալվել է մի քաղաքացի, որն ընդամենը փորձել է մոտենալ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին, ինչից հետո թիկնապահները հեռացրել են նրան, այնուհետև՝ ձերբակալել:

Սա խայտառակություն է ու ևս մեկ անգամ ի ցույց է դնում իշխանություն-հասարակութուն հարաբերությունների տոտալ ճգնաժամը, որն ի հայտ եկավ թերևս ավերիչ պատերազմից ու դրան հաջորդած իշխանությունների գործողությունների հետևանքով:
Ակնհայտ է, որ Փաշինյանն ինքն էլ շատ լավ տեղեկացված է այդ ճգնաժամի մասին, շատ լավ գիտի, թե մարդկանց ջախջախիչ մեծամասնությունն ինչպես է իրեն ու իր իշխանությանը վերաբերվում և թերևս հենց այդ պատճառով է, որ ինչ-որ մեկի խորհրդով ժամանակ առ ժամանակ ինչ-որ փիառային ակցիաներ է անում՝ իր ընտանիքում գերիշխող բարձր տրամադրությունն ի ցույց դնելով:
Միայն թե ցավն այն է, որ բարձր տրամադրություն Հայաստանում ունեն միայն գերիշխող կլանի ներկայացուցիչների կանայք ու երեխաները, իսկ ժողովրդի սրտից ուղղակի արյուն է գնում; Այդ արյունն է՛լ ավելի վարար է դառնում , երբ հանկարծ մարդիկ հիշում են Արցախն ու պատկերացնում, թե է՛լ քանի հազար զոհ ենք տալու, եթե վաղն Արդբեջանը ներխուժի Արցախ, որի համար հենց հիմա քարոզչական հիմքեր է ստեղծում:
Նիկոլ Փաշինյանը պետք է իրեն հաշիվ տա՝ ինչպես պատահեց, որ ժողովրդի ձեռքերի վրա իշխանության գալուց հետո նրա թիկնապահներն այժմ սկսել են հոշոտել նույն ժողովրդի այն ներկայացուցիչներին, որոնք ուզում են իրենց վարչապետին 20 մետրից ավել մոտենալ…
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին

«Ինչն իշխանություններն ու մասնավորապես վարչապետ Փաշինյանն անում են, շատ հստակ է՝ ունի երկար պատմություն: Երկար …