Իշխանության կորստի վախը. ինչո՞ւ ՔՊ-ականները մերժեցին Վարդան Օսկանյանին

«Հայաքվե» նախաձեռնությանը միանալուց հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Վարդան Օսկանյանի հնչեցրած հավաստիացումն այն մասին, որ եթե այսօր իրեն ու մի խումբ դիվանագետների լիազորություն տրվի, երկու-երեք ամսվա ընթացքում կարելի կլինի իրավիճակ փոխել՝ նախապայմանով, որ այդ լիազորությունը պետք է լինի հարյուր տոկոսանոց, և Փաշինյանը մի քանի ամիս պետք է լռի, ոչինչ չխոսի, արձագանք է գտել որոշ ՔՊ-ականների մոտ, որոնք կտրականապես մերժել են վաստակաշատ նախկին արտգործնախարարի առաջարկը՝ հնչեցնելով իշխանական քարոզչութան բստրած հայտնի թեզերն ու վստահեցրել, թե ներկա պահին իրենք ջանք չեն խնայում՝ Հայաստանի բանակցային դիրքերն ամրապնդելու ու կողքից օգնության կարիք ընդհանրապես չունեն: Մասնավոարպես՝ ՔՊ-ականներ Ալեքսանյանի ու Դավոյանի արձագանքներում են նման ուղերձներ տեղ գտել:

Օսկանյանը բավական դիպուկ կերպով է ախտորոշել Հայաստանի ներկա խնդիրները՝ առաջարկելով, ըստ էության, իր պրոֆեսիոնալ ծառայությունները: Նա այդ առաջարկը չի հնչեցրել որպես Ռոբերտ Քոչարյանի համակիր կամ թիմակից, այլ՝ որպես մի մարդ, որը բարձագույն մակարդակով է տիրարպետում բանակցային արվեստին, քաջատեղյակ է նրբություններին, գիտի իր անելիքն ու պատասխանատվության չափը:
Ինչո՞ւ ՔՊ-ականներին դուր չի եկել Օսկանյանի առաջարկը: Հարցի պատասխանը պարզ է: Իշխանությունները, որ ունեն Արցախն Արդբեջանին հանձնելու հանձնառություն, չեն կարող շահագրգռված լինել դրա պահպանման հեռանկարով: Բացի այդ՝ կա նաև իշխանություն-ընդդիմություն մրցակցութան խնդիր. եթե Օսկանյանը գրանցի հաջողություններ, ու իրավիճակն իսկապես մեր օգտին փոխվի, ապա իշխանությունների ապիկարությունն ակնհայտ կդառնա, իսկ այն պրոպագանդան, թե ՀՀ-ից ներկայումս ոչինչ կախված չէ, կցնդի հօդս:
Այսօր հայաստանյան իշխանությունները մեկ հիմնական խնդիր ունեն՝ ցանկացած գնով պահպանել իշխանությունը, ու եթե դրա համար Հայաստանի կեսն էլ անհրաժեշտ լինի թուրքերին տալ, ապա դրան էլ կգնան՝ միայն թե բացառվի իշխանափոխությունը: Բայց իշխանությունները չեն հասկանում, որ ցանկացած դեպքում արևի տակ չկա հավերժ իշխանություն, և վաղ թե ուշ գալու է նաև նրանց փոխարինողների հերթը, իսկ նման դեպքում գլխավոր հարցը մնում է այն, թե որ իշխանությունն ինչ հետք է թողնում հայոց պատմության քառուղիներում:
Օրինակ՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի թողած հետքն ուղղակի ավերիչ է, ինչն, իհարկե, բնական է. Արարատից ի՞նչ դիվանագետ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Էրդողանը գովաբանել է Փաշինյանին՝ կրկին թիրախավորելով Սփյուռքին

Հայաստանում տեղի ունեցողի ֆոնին մտահոգիչ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ հերթական անգամ կասկածի …