Սնուփը հուպ է տալու, Երևանը թնդալու է, Հրազդան ստադիոնը «գմփալու» է…

Սնուփ Դո՛գ, դու «ֆուլ» անհոգ, ես՝ մտահոգ…
Աչքերս լու՜յս, ժողովու՛րդ…
Վերջապե՜ս…

Վեստ Քոստից ռեփ աշխարհի գերաստղ Սնուփ Դոգը (Սնուփ շնիկը) ժամանելու է Հայաստան:
Լսելու և վայլելու ենք մեր բոլորի կողմից սիրված հայտնի հիթերը, Սնուփի հետ համահունչ կարդալու ենք մեր պատանեկության տարիների՝ Drop it like it’s hot, Still Dre, Black and Yellow, The next episode ռետրո երգերը…
Մի խոսքով թեժ է լինելու:
Սնուփը հուպ է տալու, Երևանը թնդալու է, Հրազդան ստադիոնը «գմփալու» է…
Իսկ եթե լուրջ, կատակն էլ մի կողմ, ապա գիտե՞ք որ՝
Սնուպ Դոգի երգերը բացառապես անգլերեն են: Իսկ դա նշանակում է, որ նրա հայ երկրպագուների (ենթադրաբար նաև համերգին ներկա գտնվողների) ավելի քան 80 %-ը՝ չտիրապետելով անգլերենին, չեն հասկանում, թե նա ի՞նչ է երգում ու ինչի՞ մասին է երգում…
Նրանք պարզապես ճանաչում են երգերի ականջահաճո ռիթմերը, ոչ ավելին…
Իսկ այն 20 %-ն էլ, եթե անգամ տիրապետում է անգլերենին, ապա լավագույն դեպքում կարող է կցկտուր հասկանալ երգի տեքստի մոտ 40-ից 50 %-ը, քանի որ այն բրիտանական անգլերենով չէ, արևմտյան ափի լեքսիկոնով է, սլենգային է, հագեցած է հայհոյանքներով, արհեստածին բառերով և հապավումներով:
Եվ լավագույն դեպքում 1-ից 5 %-ն է, որոնք լինելով ֆանատիկ երկրպագուներ՝ ենթադրելի է, որ ժամանակին ուսումնասիրել են արտիստի կենսագրությունը, կենսաձևը, ալբոմների ստեղծման ժամանակագրությունը, հասկանալու համար թարգմանել են երգերի տեքստերը, հետևաբար ըստ այդմ ՝ հասկանում են վերջինիս երգերում արտացոլված և իր միջավայրին բնորոշ ունիկալ բառապաշարը, երգի ամբողջական իմաստը, սոցիալական բողոքի նպատակն ու նշանակությունը:
Ինչ եմ ուզում ասել.
Հարգելի՛ աչոնիկներ և տղաներ,
իրականում դուք գնում եք պարզապես ռեփ բիթերի տակ «ցկցկալու», ձեռքերը իներցիայով կամ արտիստի ցուցումով վեր ու վար անելու…
Դուք գնում եք արտիստին ֆիզիկապես տեսնելու համար:
Դուք գնում եք, որ հետո այստեղ այնտեղ պարծենաք, որ Սնուփի համերգին ներկա եք գտնվել…
Դուք գնում եք, որ ուղղակի լայվ մտնեք ու ձեր ֆեյսում ու ինստայում ֆոտո դնեք…
Բայց դուք չեք գնում հիմնական նպատակի համար.
Այն է՝ հասկանալով երգերի բովանդակությունը, մեսիջը դրանց հիման վրա իսկապես վայելել կատարումը և գնահատել արտիստի պրոֆեսիոնալիզմը:
Որովհետև, դուք ո՛չ հասկանում եք այդ մարդու կարդացած ռեփի տեքստը, ո՛չ բովանդակությունը, ո՛չ էլ իմաստը…
Դուք անգամ նրա իրական անունը չգիտեք…
Ձեզ մոտ լինելու է՝ «չգիտեմ, թե ինչ է ասում, բայց վստահ է ասում» վիճակը…
Այս ամենից ելնելով ուզում եմ հասկանալ, թե ի՞նչն է ձեզ համար լինելու էսթետիկ հաճույքը, այդ օրվա խոհուրդը…
Զուտ ձեռքերով թափահարելն ու բռնաբարված անգլերենով կցկտուր բառերն արտաբերե՞լը…
Գուցե վերը նշված հանգամանքներն էլ են բավարար ֆիզիկապես ձեր ներկայությունն այնտեղ ապահովելու, հաճույք ստանալու համար…
Եթե դա այդպես է, ես անկեղծ ձեզ խղճում եմ…
Հարգելինե՛րս, ռեփն այն մշակույթն է, որ պետք է խորապես հասկանալ:
Այն պարզապես արագ արտասանվող բառերի շարան չէ…
Ամեն կատարում յուրովի փիլիսոփայություն է, որը պետք է նախապես ուսումնասիրես, որ հասկանաս…
Իսկ երբ հասկանաս՝ նաև գնահատես…
Իրականում Սնուպ Դոգը կենդանի լեգենդ է…
Անգամ ես, որպես ռեփ մշակույթի սիրահար, ով դեռևս 90-ականներից լսում է նաև Սնուփին, հատուկ ժամանակ եմ ինձ հատկացրել՝ նրա տեքստերը թարգմանելու, ըստ այդմ՝ հասկանալու համար:
Եվ նույնիսկ դա քիչ է եղել ամբողջութամբ այն «մարսելու» համար, քանի որ հասկանում ես, որ պետք է ապրած լինես այդ միջավայրում, նման մարդկանց շրջապատում, ծանոթ լինես սևականների բարքերին, սովորույթներին ու արժեհամակարգին, նրանց ապրածի ու զգացածի գոնե կեսը զգաս, որ ամբողջական պատկերացում կազմես նրանց երգերի բովանդակության մասին…
Ինչևէ, գալիս է, թող բարով գա…
Ավելի շուտ բերում են, ինքը չի գալիս…
Ու բերում են աստղաբաշխական թվերով:
Այնպիսի թվերով, որ չի բացառվում, որ անգամ նա տեղյակ չէ այդ մասին…
Ի դեպ պարզվում է, որ մենք ռեփասեր, առաջադեմ հասարարկություն ենք:
վերջերս էլ 50 Cent-ին (50 Կոպեկ) էին Հայաստան բերել:
Մոտ օրերս էլ ռուսական ռեփի «պապան»՝ Բաստան է ժամանում Երևան՝ ռուսական ռեփի «գոհարները շաղ տալու»…
Այս արտիստներին Հայաստանում տեսնելու առաջին ցանկացողներից ու ուրախացողներից մեկը ես պետք է լինեի, բայց ավաղ…
Հիմա ոչ սիրտ կա, ոչ ցանկություն, ոչ էլ ազգովի այն վիճակում ենք, որ արցախահայության սովամահության ու ցեղասպանվելու ֆոնին մեզ թույլ տանք գնալ ռեփի բիթերի տակ «ցկցկալու»…
Բարոյական իրավունք ինձ չեմ վերապահում ներկա գտնվել նման միջոցառմանը…
Գնացողն էլ՝ իր խղճի մտոք…
Գիտեմ՝ կյանքը շարունակվում է…
Հասկանում եմ՝ գնացողների մեջ էլ կան մարդիկ, որոնք գիտակցում են հայրենիքում ստեղծված ծանր դրությունը, ինչու չէ նաև հոգացավ են…
Իսկ այս երևույթի քաղաքական բաղադրիչի մասին էլ ավելի լավ կլինի լռեմ…
Կարծում եմ ամեն ինչ պարզ է, ամեն ինչ ասված է…
Կասեմ ընդամենը մեկ բան՝ հզոր բիզնես է, փող լվացման ու հարստացման իդեալական տարբերակ…
Այս կառավարությանը ցոփ ու շվայտ կյանքն է հետաքրքրում….
Ինչ արտաքին պարտք, ինչ պատերազմ ու օկուպացիա, ինչ հումանիտար աղետ, շրջափակում ու սով, սոցիալական խնդիրներ, ինչ զինված ուժեր, ինչ բանակի վերազինում, պաշտպանական ու անվտանգային համակարգի ներդրում…
«Խեր, շառ, կայֆավատ»- սա է նրանց բանաձևը…

ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Այդ թշնամին է, որ զայրույթով է լցվում, երբ Արցախ են գործածում, «մերոնք» ինչու՞ են զգուշանում «Արցախ» անվան գործածությունից

«Արցախից, կներեք` Լեռնային Ղարաբաղից»։ Երբ աշխարհը թնդում է արցախցիների բռնատեղանությունից, երեկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը …