Ուրբաթ , 4 Հոկտեմբերի 2024

Իշխանություններն ի ցույց դրեցին իրենց թուլությունը


«Մացո» անուն-մականվամբ հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ազգամիջյան թշնամանք հրահրելու համար մեղադրվող լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին ճանաչել է մեղավոր:
Արմեն Գրիգորյանի հետ տեղի ունեցածն ինչ-որ իմաստով հիշեցնում է գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ իրականացրած տխրահռչակ շոուն, երբ մարդու վրա նախ՝ գործ կարեցին՝ հռչակելով «տուշոնկաների» գող, ապա՝ բանտում սպանեցին՝այդպես էլ չարդարացնելով:
Իշխանությունների նենգությունն ու փոքրոգությունն իսկապես սահմաններ չի ճանաչում: Վրեժ լուծել մահացած մարդուց կարող են միայն թերսև ՔՊ-ական իշխանությունները, որոնց համար Արմեն Գրիգորյանը կենդանութան օրոք պրոբլեմ էր դարձել միայն այն պատճառով, որ իր ընդդիմադիր հայացքների հարցում անկոտրում էր ու սկբունքային, հայրենասեր էր ու նախազգուշացնում էր վերահաս արհավիրքի մասին:
«Մացոյի» այս որոշումը ևս մեկ ավելորդ անգամ փաստեց, որ Հայաստանում չկա արդարադատություն. այն վաղուց վերածվել է իշխանությունների կամակատար մի համակարգի, որի միակ խնդիրը՝ ՔՊ-ական իշխանության բացարձականացումն է:
Այս վճիռը, սակայն, ոչ թե իշխանությունների ամենազորության, այլ թուլության նշան է, քանի որ, ըստ էության, վախի յուրատեսակ արտահայտություն է՝ վախ, որ չի լքում իշխանավորների սրտերը այն օրվանից, երբ կորստյան մատնվեց Արցախը: Կարծում են՝ եթե դաժան ու անմարդկային գտնվեն, մյուսները կվախենան իրենց դեմ «սուր ճոճել»՝ հիմարաբար չցանկանալով տեսնել այն եռացող կաթսան, որը շատ շուտով պայթելու է այնպես, ինչպես պայթեց տարիներ առաջ՝ ՔՊ-ին իշխանություն դարձնելով:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Association of Genocide Scholars»-ը փայլուն շանս տվեց Հայաստանին. ԱԳՆ-ն կօգտվի՞ հնարավորությունից, թե՞ ինչպես միշտ

«Association of Genocide Scholars»-ը՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը, որն աշխարհում ցեղասպանություններն ուսումնասիրող ամենամեծ և ամենահեղինակավոր կազմակերպությունն …