Ո՞վ է այս աշխարհում պարտավոր հայից ավելի հայ լինել, եթե հայի պետությունն ինքն է հայից ձեռքերը լվացել

ԱԳՆ-ում կայացած Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ ընդունելությանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արցախյան ողբեգությանն ու հայտարարել, թե Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը հետևանք է միջազգային անտարբերության: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ըստ նրա, բազմիցս հրապարակայնորեն ահազանգում էր, որ իրադարձությունները զարգանում են վատ ուղղությամբ՝ ակնկալելով միջազգային կոնկրետ գործողություններ, բայց այդ գործողություններն այդպես էլ չեղան:

Առաջին հայացքից՝ Փաշինանի խոսքերում որևիցե դատապարտելի կամ սխալ բան չկա, քանի որ իսկապես փաստն այն է, որ միջազգային հանրությունը հայտարարություններից զատ ոչինչ չարեց՝ Արցախում էթնիկ զտումը կանխելու համար: Բայց հարց է առաջանում՝ իսկ ՀՀ իշխանությունները գործնականում ի՞նչ արեցին, որ դա տեղի չունենա, եթե հայտարարում էին, թե պատասխանատու են 29800-ի համար միայն: Նույնիսկ, երբ Արցախում մեկօրյա պատերազմն էր ընթանում, Երևանն իր կեցվածքով հասկացնել տվեց, որ մտադիր չէ արցախահայերին պաշտպանել ագրեսորից, ինչը, բնականբար, չէր կարող չհանգեցնել Արցախի կորստին՝ ողբերգական հետևանքներով: Ավելին՝ եթե սեպտեմբերին ՄԱԿ-ում Արարատ Միրզոյանը խոսել էր ադրբեջանցիների՝ Արցախում վերջին ագրեսիայի ընթացքում կատարած վայրագությունների մասին՝ իրերն իրենց անունով կոչելով, ապա այդ ելույթից ժամեր առաջ ուղիղ եթերով հանդես եկող ՀՀ վարչապետը հավատացրել էր, թե էթնիկ զտումների մասին բոլոր խոսակցությունները չափազանցված են, և արցախահայերին որևէ լուրջ վտանգ չի սպառնում: Ի դեպ՝ Փաշինյանի հենց այս հայտարարությունն էլ օգտագործել էր ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը՝ հերքելու Միրզոյանի մեղադրանքներն ու արդարացնելու Ադրբեջանի գործողությունները:
Ահա այսքանից հետո միջազգային հանրության հասցեին հնչող մեղադրանքները տեղի՞ն են: Վերջապես ո՞վ է այս աշխարհում պարտավոր հայից ավելի հայ լինել, եթե հայի պետությունն ինքն է հայից ձեռքերը լվացել:
Միջազգային հանրության անտարբերությունը հետևանք է նախևառաջ ՔՊ-ի վարած քաղաքականության, բռնած կեցվածքի ու ցանկացած գնով «խաղաղության օրակարգին» ունեցած հավատարմության: Միջազգային հանրությունն էլ, տեսնելով, որ արցախահայերի ճակատագրի վրա ՔՊ-ական կառավարությունը թքած ունի, ինչո՞ւ պետք է իր համար իրավիճակը բարդացնի կամ հարվածի տակ դնի Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունները, եթե ոչ մի օգուտ էլ դրանից չունի: Այդ Հայաստանը պետք է գնահատական տար կատարվածին ու հիմնավորելով իր իրավունքը՝ զորք մտնցեր Արցախ՝ կասեցնելու կոտորածը: Բայց քանի որ այդ դեպքում նույն Հայաստանում իրադարձությունները կարող էին զարգանալ անկանխատեսելի սցենարով, ուստի որոշում է կայացվել զոհել Արցախն ու պահպանել իշխանությունը՝ աթոռից չզրկվելու համար:
Մեղկ ու հարմարավետ կյանքից առավել բան կա՞:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՔՊ-ականները որոշել են քարոզչական դաշտում միայնակ չթողնել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի դեմ պայքարում

Հասկանալով, որ «հայ ժողվուրդ» հասկացությունը 29800 քկմ-ում սահմանափակելու առաքելությունը Նիկոլ Փաշինյանը լրիվ միայնակ չի կարող …