Ի՞նչն է իրականում ամերիկացի պաշտոնյային բերել Հայաստան

 Նախօրեին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Պետդեպարտամենտի հակակոռուպցիոն համակարգող Ռիչարդ Նեֆյուն մտադիր է հունվարի 15-ից 18-ը այցելել Հայաստան և Վրաստան՝ քննարկելու կոռուպցիայի դեմ պայքարում ձեռնարկված միջոցառումներն ու մարտահրավերները, ինչպես նաև բացահայտելու հետագա համագործակցության ոլորտները:

Եվ ահա հայտնի է դարձել, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Երևանում հունվարի 16-ին հանդիպել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ: Ի թիվս այլոց ամերիկյան պատվիրակության կազմում են եղել Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողի խմբի ղեկավար Քրիստեն Ֆրեսոնկը, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրենը:
Նեֆյուն Խաչատրյանին հայտնել է, որ եկել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ընդունված համապատասխան բանաձևերի իրագործման ուղղությամբ քայլեր ձեռնարակելու ժամանակը՝ պատրաստակամություն հայտնելով մեծացնել Կոմիտեի տեխնիկական հնարավորությունները:
Իր հերթին Խաչատրյանը մատնացույց է արել այն, որ 2022-ի համեմատ 2023 թ.-ին Կոմիտեի վարույթում քննված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի թիվն աճել է 98,8%-ով, իսկ դատի տրված անձանց թիվը՝ 96,5%, ինչը ցուցիչ է երկրում ծավալվող հակակոռուպցիոն իրական պայքարի:
Ի՞նչն է իրականում ամերիկացի պաշտոնյային բերել Հայաստան:
Ակնհայտ է, որ եթե այստեղ ամեն բան լիներ այնքան լավ, որքան Նեֆյուին մատուցել է Խաչատրյանը, ապա ամերիկացի պաշտոնյան կոչ չէր անի՝ ավելի կտրուկ քայլերի դիմելու: Կամ եթե իսկապես ամեն բան լավ լիներ, ապա ամերիկյան պատվիրակության մեջ ընգրկված չէր լինի ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրենը, ինչը նշնակում է, որ կոռուպցիան, որի դեմ իբր պայքարոմ են հայաստանյան իշխանությունները, ունի մեծամասամբ սպիտակ փոշու գույն՝ հաշվի առնելով ոչ վաղ անցյալում Հայաստան մտած մի քանի տոննայի հասնող թմրանյութի մասին տեղեկությունները:
Հայաստանում թմրամիջոցների շրջանառության մակարդակը հասել է իր պատմական պիկին: Բանը հասել է նրան, որ ՆԳ նախարարությունն արդեն ուզում է փորձաքննության ենթարկել Հայաստանի դպրոցները՝ պարզելու կրթօջախներում թմրամոլների իրական քանակը կամ թմրամիջոցների շրջանառության ծավալները:
Բայց կոռուպցիան, անկասկած, ունի նաև այլ երես նույնպես: Խնդիրն այն է, որ ներկայումս հակակոռուպցիոն օպերացիաների թիրախում հայտնվում են գլխավորապես նախկին իշխանությունների հետ ասոցացվողները կամ նախկին պաշտոնյաները. կոռուպցիայի դեմ պայքարն այսօր դարձել է քաղաքական օպոնենտներին վերահսկելու, նրանց չեզոքացնելու միջոց, ինչի ապացույցն ասեն քաղբանտարկյալների հսկայական թիվն է:
Անկասկած, ԱՄՆ-ում գիտեն հայաստանյան իշխանությունների խորամանկությունների մասին. իշխանավորները, օրինակ, շատ լավ էլ կեղեքում են երկիրը, իսկ իշխանավորների ջախջախիչ մեծամասնությունը կամ առհասարակ որևէ մեկը պատասխանատվության չի ենթակվում: Հանրությանը կերակրում են նախկինների դեմ ինչ-որ դատավարություններ բստրելով, այնինչ ներկայիս թալանի հեղինակները շարունակում են վայելել իշխանության բերկրանքը:
Արժե՞ հուսալ, որ ամերիկյան պատվիրակության տարածաշրջանային այցը կարող է դրական փոփոխությունների բերել Հայաստանում, թե՞ իշխանություններն իրենց քայլերին կարող են հաղորդել նույնիսկ աշխարհաքաղաքական երանգավորում՝ մատնացույց անելով ասենք նախկին իշխանությունների ու Հյուսիսի միջև գոյություն ունեցող կապերը: Ամեն դեպքում ոչ ոք միամիտ չէ, և բոլորն էլ շատ լավ տեսնում ու հասկանում են՝ ինչ է իրականում կատարվում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՔՊ-ին մնում է ապավինել ոստիկանական մահակին. ռեսուրսների լուրջ սով է

Հասկանալով, որ քարոզչական դաշտում պարտվում են՝ իշխանությունները սկսել են տրվել վարչաիրավական ռեսուրսի չարաշահման գայթակղությանը՝ ճնշելու …