Մինչ Հայաստանում խոսում են խաղաղության մասին, Մերձավոր Արևելքը սահուն ու չափազանց արագ տեմպերով վերածվում է վառոդով լի մահաբեր տակառի, որ կարող է պայթել ուղիղ Հայաստանի սահմաններին: Մասնավորապես՝ իրավիճակը սրվում է Իրանի շուրջ. Թեհրանի՝ Պակիստանի տարածքում գտնվող ահաբեկչական կազմակերպություններից մեկին հարվածելը կարող է կազուս բելլի դառնալ՝ պայթեցնելով եվրասիական ողջ արիալը: Մասնավորապես՝ թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Պակիստանում անցկացվել է բանակի հրամանատարության հրատապ խորհրդակցություն՝ քննարկելու երկրի վրա Իրանի հրթիռային հարձակմանը պատասխանելու տարբերակները։ Բացի այդ՝ Պակիստանը հետ է կանչել Իրանում իր դեսպանին՝ այդպսիով, ըստ էության, պրակտիկորեն խզելով դիվանագիտական հարաբերությունները: Միաժամանակ Իրանի պաշտպանության նախարար գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Իրանը հարգում է բոլոր երկրների, հատկապես իր հարևանների իրավունքները, շահերը և տարածքային ամբողջականությունը, բայց իրենք անպայման գործ կունենան նրանց հետ, ովքեր սադրանքներ կգործեն Իրանի սահմաններին։
Եթե բանը հասնի միջուկային տերություն Պակիստանի (սա այն երկիրն է, որ ցայսօր չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը՝ հանդիսանալով Ադրբեջանի սերտ դաշնակիցը) կողմից Իրանի վրա հարձակմանը, ապա դա կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ նաև Անդրկովկասի համար. Ադրբեջանը վաղուց է վերածվել հակաիրանական պլացդարմի, իսկ Թուրքիան Բաքվի հետ կնքել է Շուշիի հռչակագիրը՝ սեփական անվտանգային շահերն անքակտելիորեն կապակցելով Բաքվի շահերի հետ: Իսրայելը ևս, բնականբար, անմասն չի մնա մեծ պատերազմից, որի կիզակետում կարող է հայտնվել առաջին հերթին հենց Հայաստանը՝ նկատի ունենալով Ալիևի մեծացած ախորժակը՝ ստանալու ոչ միայն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, այլև գրավել նույնիսկ Սևանն ու Երևանը:
Այս իրավիճակում գերառանցքային հարց է դառնում հայկական բանակի պատրաստավածության աստիճանը, մարտական ոգու մակարդկաը:
Վերջին շրջանում հատկապես իշխանությունները խոսում են բանակում կատարված իբր լրջագույն բարեփոխումների մասին, մինչդեռ այլընտանքային աղբյուրները չեն դադարում ահազանգել այդ տեղեկությունների կեղծ լինելու մասին՝ պնդելով՝ 2020-ի համեմատությամբ հայկական բանակի ներկայիս վիճակն էապես ավելի լավը չէ: Իրենց հերթին իշխանությունները չեն դադարում առաջ տանել այսպես կոչված խաղաղութան օրակարգը, որն այնքան է ֆետիշացվել, որ Փաշինյանն օրերս հայտարարեց աշակերտներին ոչ թե հայոց պատմություն, այլ Հայաստանի պատմություն սովորեցնելու անհրաժեշտության մասին, ինչը թերևս նշանակում է, որ նա ցանկանում է փակել ոչ միայն արցախյան պայքարի էջը, այլև լուծարել հայկական պահանջատիրությունը՝ հույսով, որ դա կօգնի զսպել թուրքական ներխուժումը:
Դա միֆ է ու ուտոպիա, քաղցր երազ ու խաբկանք, քանի որ ո՛չ Թուրքիան,ո՛չ էլ Ադրբեջանն իրենց ռազմաքաղաքական ծրագրերը կյանքի չեն կոչելու՝ նայելով ՔՊ-ական իշխանության ներքին քարոզչությանը.իշխանություններ հայրենադավ խոսույթը միմիայն կոտրում է բանակի մարտական ոգին՝ հանգեցնելով է՛լ ավելի մեծ ճգնաժամի: Եթե Իրանի դեմ պատերազմ սկսվի, ապա թուրքերի թիրախում անմիջապես հայտնվելու է Հայաստանը, որ գուցե ստիպված կլինի միայնակ դիմակայել թշնամու հսկայական ուժերին: Իսկ հաշվի առնելով այն, թե ինչ իրավիճակ է այսօր հայկական բանակում օբյեկտիվորեն կամ ինչպիսի զինվածության աստիճան, դիմակայությունը կարող է շատ կարճ տևել՝ հանգեցնելով նոր ցեղասպանության:
Ալեքսանդր Գրիգորյան
Source: USAArmenia
Թեգերբանակի իշխանություն Իրանի կարող Հայաստանի հայկական մասին
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Առաջին բանը, որ սափրված Փաշինյանն արել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, Արագածի գագաթներ պատկերող լուսանկարը հրապարակելն …