Ուրբաթ , 4 Հոկտեմբերի 2024

Ալեն Սիմոնյանին լիկվիդացնո՞ւմ են


Այս օրերին Հայաստանում բարձրացած աղմուկը՝ կապված Ալեն Սիմոնյանի հարսի շուրջ ընթացող խայտառակ պրոցեսների հետ, շատերի մոտ մի հարց է առաջ բերել՝ արդյոք գործ ունենք բեմականացված ներկայացմա՞ն հետ, թե՞ իրապես իշխանություններն այնքան հետևողական են, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում այլևս ոչ մի կարմիր գիծ հաշվի չեն առնում՝ պատրաստ լինելով ծայրահեղ քայլերի:
Նկատենք, որ Ալեն Սիմոնյանը բնավ առաջին անգամ չէ, որ հայտնվում է սկանդալի կիզակետում. ամիսներ առաջ էլ բավական մեծ աղմուկ էր բարձրացել նրա թքելու շուրջ, և բանը հասել էր նույնիսկ առաջին նախագահի մակարդակով Ալենի հասցեին ուղղված հաթաթաներին, երբ կոչ էին անում արագորեն ձերբազատվել իշխանությունների խայտառակության վերածված ՔՊ-ականից:
Այն ժամանակ Սիմոնյանը կարծես թե կարողացավ մարսել թույլ տված զանցանքը, բայց ահա հիմա կան լրջագույն կասկածներ առ այն, թե կհաջողվի՞, արդյոք, նրան մարսել այս մեկը, քանի որ անկախ ամեն ինչից, բոլոր սլաքներն այժմ ուղղված են նրա դեմ, և նույն ՔՊ-ում, մամուլն է գրում, լրջորեն քննարկվում է Սիմոնյանի պաշտոնանկության հարցը:
Ինչպես հայտնի է, Հայաստանում պատրաստվում են ընդունել նոր Սահմանադրություն, ինչը նշանակում է փաստացի նոր պետության հիմնում կամ հնի այնպիսի վերբեռնում, որ ոչ մեկին քիչ չի թվա: Նիկոլ Փաշինյանն ունի՞ նպատակ այդ վերբեռնումն իրականացնել սեփական թիմակիցների հաշվին՝ ազատվելով նրանցից, ովքեր կասկածելի են թվում, ովքեր վաղուց սպառել են իրենց: Այլ կեպ ասած՝ նոր Սահմանադրության ընդունման և կոռուպցիոն այս սկանդալի միջև կարո՞ղ է լինել կապ, ինչ-որ քաղաքական առնչություն:
Առնվազն առայժմ պետք է պարզապես արձանագրել պարզ համընկնումը, որը կարող է լինել նաև պատահականության արդյունք, բայց կա նաև հավանականություն, որ իրականում սա կարող է «առաջին ծաղիկը» լինել Փաշինյանի թիմում, քանի որ նա էլ է արդեն զգում, որ մի շարք ՔՊ-ականներ օբյեկտիվորեն սպառել են իրենց՝ իշխող ուժի կողմից հանրության վրա տպավարոթյուն գործելու քաղաքական խնդիրն անիրագործելի դարձնելով:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ընդունեք սա ,որպես անվճար իրավաբանական խորհրդատվություն և հնարավորինս փոխեք ձեր վարքագիծը

Հաճախ մի փոքր հարցը դառնում է մեծ խնդիր և հավաքվում են մեծ ու փոքր ու …