Ովքե՞ր խեղդեցին Վազգենի ցանած սերմերը

Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը ելույթ ունենալով՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, մասնավորապես, ասել է.«Սպարապե՛տ, վստա՛հ եղիր, քո ցանած սերմերը տվել են իրենց ծիլերը»:

Նախարարի խոսքերը չափազանց բարձրագոչ են հնչում ու, թող ներվի ասել, իրականությունից կտրված, դեմագոգիկ:
Ինչո՞ւ:
Բանն այն է, որ կյանքը ցույց տվեց, որ այն հեղափոխությունը, որը 2018-ին հայության ջանքերով կյանքի կոչվեց, և որը թվում էր փրկության պես մի բան, փաստացի զրոյացրեց Վազգեն Սարգսյանի թողած ժառանգությունը, որ Արցախն էր, որ Արցախի հավերժության համար պայքարն էր, որ հայկական հողերը հավաքելու մասին ազգանվեր գաղափարն էր: Ի՞նչ է մնացել այսօր Վազգենի թողած ժառանգությունից:
Բանա՞կը:
Բանակ այսօր գրեթե չունենք, չունենք այն աստիճան, որ հայտարարվում է, թե թուրքի ուղղությամբ կրակած զինվորին, եթե հարկ լինի, պատրաստ են պատժել:
Պայքարի ոգի՞ն:
Դա էլ գրեթե չկա, քանի որ հատկապես հետպատերազմյան ողջ փուլում իշխանություններն արել ու անում են ամեն բան՝ հայի մեջ պայքարի ոգին սպանելու: Գուցե պետությո՞ւնը: Այն պետությունը, որը կառուցում էր Վազգենը, դժվար թե երբևիցե գոյություն ունենա: Համենայն դեպս այս իշխանությունների օրոք հաստատ նման բան չի լինի, քանի որ ՔՊ-ակաների արժեհամակարգը բացառում է ազգային պետության գոյության մասին գաղափարն անգամ և, ըստ էության, այլասերված է:
Վազգենի ցանած սերմերը խեղդվել են ՔՊ-ական մոլախոտում կամ այնպես դեգրադացվել, որ վազգենականությունից բան չի մնացել: Միակ հույսն այս իրավիճակում մնում են այն քչերը, որոնք իրենց հոգու խորքում դեռ վառ են պահում վազգենականության հիմնարար սկզբունքները՝ դրանք վերածնելու ու դրանց հիմքով իրական պետություն կառուցելու,եթե ոչ հիմա, ապա գոնե ապագայում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայաստանի պարագայում Նիկոլ Փաշինյանի այդ փիլիսոփայությունը չի աշխատում

Հարկային օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը, հունվարի 19-ին այցելելով Պետական եկամուտների կոմիտե՝ …