Պետության թերացման հետևանք է խոպանչիությունը

Ինչպես հայտնի է, Հայաստանում բավական մեծ հանրային արձագանք է ստացել՝ կապված արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու վերաբերյալ իշխանությունների ունեցած լրջագույն ծրագրերի հետ:

ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը, որ օրեր առաջ հայտարարել էր՝ արտագնա աշխատողներին փաստացի կրկնակի հարկման ենթարկելը պայմանավորված է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցութամբ, այլ ոչ թե իշխանությունների ցանկությամբ: Փետրվարի 23-ին կայացած Կառավարության հերթական նիստում արդեն տեղեկացրել է, որ վերլուծել են իրավիճակն ու եկել այն եզրահանգման, որ առնվազը որոշակի ժամանակով կարող են չհարկել արտագնա աշխատանքի մեկնողներին: «Կարծում ենք, որ մենք կկարողանանք որոշակի օրենսդրական փոփոխություններով հիմա մեղմել, վերացնել այս ազդեցությունները և գնանք փուլային տարբերակով հայտարարագրման համակարգի սահուն ներդրման ուղղությամբ։ Կառավարության գործընկերների հետ քննարկելով՝ եկել ենք եզրահանգման, որ այս փուլում, եթե մենք ստանում ենք տեղեկատվություն օտար երկրում ստացած եկամտի և վճարված եկամտային հարկի մասին, ապա տարբերությունը առնվազն որոշակի ժամանակով կարող ենք Հայաստանում չհարկել՝ արձագանքելով նաև այս դժգոհությունների օբյեկտիվ հատվածին»,-մասնավորապես՝ հայտարարել էր Բադասյանը:
Բայց առավել դիտարժան է ստացվել Փաշինյանի անդրադարձը այս նույն խնդրին: Նա, մասավոարպես, հռետորական հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ պետք է իրենք վճարեն, որպեսզի ճանապարհ կառուցվի այն մարդկանց համար, որոնք գնում-հասնում են օդանավակայան, մեկնում արտագնա աշխատանքի: «Մենք չենք ուզում մեր հաշվին ստեղծված ճանապարհով երթևեկեն: Թող արտագնա աշխատանքի մեկնող մեր սիրելի հայրենակիցները իրանց համար առանձին ճանապարհներ սարքեն, էդ ճանապարհներով գնան, որովհետև մաշվում է, չէ՞, էդ ճանապարհը»,- հայտարարել է Փաշինյանն իր կաբինետի անդամների ներկայությամբ:
Հատկապես մարզերում բնակչության դժգոհությունները բավական զգալի են: Օրերս էլ մարզերից մեկում ժողովուրդը բողոքի ակցիա էր կազմակերպել՝ իշխանություններին հասկացնելով, որ մտադիր չեն թալանի ենթարկվել:
ՊԵԿ նախպագահի հայտարարությունը թերևս պետք է որակել որպես իրավիճակը չսրելու փորձ. Հայաստանում գարուն է, քաղաքական պրոցեսներ է ընդդիմությունը գեներացնում, ուստի բնական է, որ ՔՊ-ին ավելորդ հանրային լարում պետք չէ, պետք չէ ընդդիմության «ջրաղացին ջուր լցնել»: Ի դեպ՝ նույն այդ հաշվարկով է նաև պայմանավորված այն, որ քաղաքապետարանում որոշել էին առայժմ չթանկացնել հանրային տրասնպորտի գները:
Հիմա նույն բանն է տեղի ունենում, փաստորեն, խոպան մեկնող ՀՀ քաղաքացիների պարագայում, բայց որն ակնհայտորեն չի կարող քողարկել այն հայտարարությունների ողջ խայտառակությունը, որ հնչեցրել է վարչապետը ՀՀ կառավարութան նիստին:
Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ իսկ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին տվե՞լ է իրավունք՝ հայ ժողովրդի շահերի հաշվին Ադրբեջանին հաճոյանալու, Արցախը հանձնելու ու այդպիսով իր խնդիրները լուծելու: Եթե Փաշինյանը չի ցանկանում, որ իբր իրենց հաշվին կառուցված ճանապարհներով մարդիկ գնան-գան, ապա ինչո՞ւ պետք է հարկատուները ցանկանան, որ ասենք նույն քաղաքապետարանում միլիարդների պարգևավճարներ բաժանվեն՝ գոյացած ժողովրդի միջոցներով: Ընդ որում՝ պետք է հաշվի առնել այն, որ եթե չլինեն արտագնա աշխատողները, եթե չլինի արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունը, ապա Հայաստանում այնպիսի տնտեսական կոլապս կարող է առաջանալ, որ ոչ մի թուրքական քողարկված կապիտալ իրավիճակը չի փրկի:
Պետությունը պետք է ոչ թե աշխատող, արարող մարդուն արգելի ճանապարհ շահագործել, այլ ստեղծի պայմաններ մարդկանց ինքնառեալիզացման համար: Ոչ ոք չի ցանկանա թողնել իր տուննուտեղը, իր ընտանիքն ու ընկնել սիբիրների դուռը: Պետության թերացման հետևանք է խոպանչիությունը, և քանի դեռ օբյեկտիվորեն նույն այդ պետությունը չի ստեղծել մարդկանց համար աշխատելու պայմաններ, ոչ ոք իրավունք չունի՝ աշխատավոր մարդու վրա հոխորտալու:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Տեռո՞ր, թե՞ բեմադրություն

Նոր Նորքի քաղմասում կատարվածը, երբ մի քանի հոգի մուտք էին գործել բաժին՝ սպառնալով նռնակի գործադրմամբ …