Կիրակի , 15 Դեկտեմբերի 2024

Նիկոլ Փաշինյանն իզուր է հույսեր տածում


Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը այցելել է «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ» և հանդիպել ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Նրանց հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերին, տնտեսական ակտիվության հեռանկարներին, տնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, բիզնես միջավայրի բարելավման քայլերին, ներդրումային ծրագրերի հնարավորություններին՝ վարչապետը փորձել է ներկայացնել, թե ինչ է առաջարկում Հայաստանը ներդնողներին, մասնավորապես, շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության ոլորտներում:
Այլ կերպ ասած՝ Փաշինայնը փորձել է ֆրանսիական կապիտալի մոտ բարձրացնել Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը. Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը խորանում է, ուստի փորձ է արվում խորացնել նաև տնտեսական հարաբերությունները:
Բայց հարց է առաջանում՝ արդյոք քաղաքական կամքի առկայությունը, եթե նույնիսկ այն երկուստեք է, բավարա՞ր է՝ ստանալու ակնկալածը, եթե նույնիսկ այն ամենը, ինչի մասին խոսել է Փաշինյանը Ֆրանսիայում, համապատասխանում է իրականությանը:
Ո՞րն է այն պարտադիր պայմանը, առանց որի կապիտալը երբեք երկիր չի հոսի: Այո, դա խաղաղությունն ու կայությունն է, բարենպաստ հարկային դաշտն ու ազգաբնակչության գնողունակությունը, ինչպես նաև միջազգային ասպարեզում պետության ունեցած ընդհանուր վարկն ու համարումը:
Բոլոր այս կետերը մնում են խնդրահարույց Հայաստանի համար: Բայց եթե նույնիսկ Հայաստանում լիներ ասենք իդեալական հարկային դաշտ կամ գնողունակ հասարակություն, դա էլ բավական չէր լինելու՝ ներդրումներ բերելու համար: Փողը հանգիստ է սիրում, իսկ Հայաստանը հույժ անհանգիստ երկիր է նախևառաջ տարածաշրջանում ստեղծված վատ աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական մթնոլորտի տեսանկյունից: Օրերն ու շաբաթներն ենք հաշվում՝ երբ է Ադրբեջանը Հայաստան ներխուժելու, որ քաղաքներն են հարձակման ենթարկվելու, գոնե Երևանը փրկեվելո՞ւ է, թե՞ ոչ: Հատկապես վերջին շրջանում օտարեկրյա կապիտալը սկսել է Հայաստանից բավական ակտիվորեն արտահոսել, տեղի փողատերեն են իրենց ունեցվաքծը երկրից դուրս հանել, իսկ արտագաղթն էլ գերազանցել է պատմական ռեկորդը: Ահա այսպիսին է այսօր Հայաստանը, ինչը միանգամայն լեգիտիմ հարց է առաջ բերում՝ արժե՞ ֆրանսիական կապիտալի հետ հույս կապել, թե՞ ընդամենը գործ ունենք քարոզչական բնույթի գործողության հետ այն էլ որերորդ անգամ:
Փաստ է, որ այսօր Հայաստանը բիզնես գրավչություն չունի ու չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ տարածաշրջանում չի հաստատվել իրական խաղաղություն ու կայունություն: Իսկ խաղաղություն չի լինի քանի դեռ թուրքերին զսպող չի հայտնվել ասպարեզում: Գլխավոր զսպողը պետք է հայաստանյան իշխանությունները լինեին, բայց նրանք նախընտրում են սեփական զինվորների դեմ գործեր հարուցել ու հաշիվ պահանջել՝ թուրքերի ուղղութամբ կրակոց արձակելու համար, քան իրական գործով զբաղվել ու երկրի ողնաշարն ուղղել:
Այնպես որ՝ «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբում» Փաշինյանի հայտնվելը պետք է ավելի շատ որպես քարոզչական հնարք դիտարկել, քան իրական հնարավորություն:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հովիկ Աղազարյանը կարող է հայտնվել քրեակատարողական գաղութում

Հովիկ Աղազարյանի թեման ՔՊ-ն մտադիր չէ փակել: Այն բանից հետո, երբ Աղազարյանը հայտարարեց, որ դուրս …