Երկուշաբթի , 27 Մայիսի 2024

Վերջերս վարձով տրվող բնակարանների վրա է ուշադրությունս

Վերջերս վարձով տրվող բնակարանների վրա է ուշադրությունս։ Տանտերերից թե գործակալներից շատերը նույն վարքագիծն են ցուցաբերում, ինչպես կառավարությունն իր որոշումներում։

Որքա՜ն հարցումներ, թե այդ բնակարանի վարձը ինչքան է։ Ու պատասխան` անձնականով գրեք։ Հասկանալի է, որ չեն ուզում ոմանք տեսանելի դառնալ հարկային դաշտում։ Չեն ուզում պարսավանքների արժանանալ, որ չափազանց թանկ են վարձակալության տալիս իրենց անշարժ գույքը։
Դեռ այդքանը քիչ է, շատ հաճախ այդ գնին գումարվում է վաձակալական ավանդը` «դեպոզիտ», ապա միջնորդավճար 50 %-ով։ Եվ ումի՞ց են պահանջում` մեծ մասամբ անտուն ու անտեր մնացած արցախցիներից։
Ուրեմն` բախվում ենք մի իրականության, որը տհաճորեն է ընկալվում։ Արցախցիներն անգործ են, հայրենազուրկ, բայց նրանք նաև տանտեր հայաստանցիների գումար աշխատելու աղբյուր են հանդիսանում։
Հարցնող լինի` քարից չենք և ոչ էլ` օտար, նույն ազգից ենք, նույն ճակատագրին մատնված, որտեղի՞ց այդ «վրեժխնդրությունը», որ այնքան թանկ են տրվում վարձու բնակարանները։
Էլ չխոսեմ վաճառքի դրված անշարժ գույքի գներից։
Հետաքրքրված եմ նաև Հայաստանի աշխատավոր խավի աշխատավարձերով։ Պետական համակարգում պատգամավոր պիտի լինես, դատաիրավական ոլորտի պաշտոնավոր կամ ոստիկան, որ բարձր աշխատավարձ ստանաս։ Արցախցիներից քանի՞սն են աշխատանքի ընդունվել, ընդամենը` 10 հազար մարդ, պետական համակարգում, շատ քիչ` հազիվ նրանց 25%-ը, այն էլ` նվազագույն աշխատավարձով։ Մասնավոր աշխատանքի ընդունվել են այդ 10 հազարի մոտ 75%-ը։ Հիմա հարցնենք` այդ ի՞նչ են ստանում նրանք իրենց ընտանիքների գոյության համար, որ դեռ ամիսը մի քանի հարյուր հազար դրամ բնակարանի վարձ պիտի տան։
Ու մի հոծ բանակ էլ դարձել է գործազուրկ ՀՀ կառավարության անտարբեր հայացքի տակ։ Եվ դեռ մտադիր է այդ կառավարությունն ապրիլից զրկել տան վարձերի պետական աջակցությունից, որ արցախցիներին տանի մուրացկանության կամ արտագաղթի։
Ստացվում է, որ մեզ հարենազուրկ դարձրին, մի քանի ամիս աջակցեցին միջազգային հանրությանը ցուցադրելու համար, հիմա նայում են մեր վերջնական կործանմանը։
Որքան վերևներից սպասում են մեր «վերջաբանին»` արցախցիներիս հրամցվող ու հետվերադարձի այն 3 միլիոն «գրոշներով», նույնքան մենք ենք սպասում, թե երբ ենք ազատվելու այս արցախատյաց իշխանականներից։
Այսպես անհնար է շարունակելը, առավել ևս, երբ մյուս կողմից` մայր երկիր ենք կորցնում։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական երիտասարդ փոխնախարարը նույն մեքենան երկու անգամ է գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պաշտոնը ստանձնել է 2023 …