Լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շտապել է հերքել տեղեկություններն այն մասին, որ դպրոցներից զոհված շրջանավարտներին նվիրված Փառքի անկյունները հանելու վերաբերյալ հրահանգ է իջեցվել: «Ես պաշտոնապես ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ որևէ նման հանձնարարություն, շրջաբերական, հրահանգ և ցուցում չի եղել, և խնդրում եմ՝ նման դեպքերի պարագայում ծնողներն ահազանգեն մեզ։ Մենք հետամուտ կլինենք, որպեսզի նման խնդիրներ չառաջանան», – պնդել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանի կողմից տված այս պատասխանն ակնհայտորեն շատ ավելի վտանգավոր է, քան եթե նա հայտարարեր, որ նման հրահանգ, այնուամենայնիվ եղել է:
Բանն այն է, որ բազմաթիվ դպրոցներում ընթանում է շատ կոնկրետ՝ ազգադավ պրոցես, և ստացվող բողոքները ոչ թե հանդիսանում են ինչ-որ մարդկանց հիվանդ երևակայության արդյունք,այլ հիմնված են իրական փաստերի վրա: Հետևաբար՝ եթե պրոցեսն ընթանում է, իսկ նախարարությունից համապատասխան հրահանգ չկա, նշանակում է՝ այդ պրոցեսը կրում է ինքնաբուխ բնույթ, ինչն էլ իր հերթին խոսում է այն մասին, որ դպրոցներում դասավանդող մանկավարժները կամ դպրոցների ղեկավարները հայադավ սրիկաներ են, որոնք իրական, հայեցի կրթություն տալու փոխարեն մատաղ սերնդին ստիպում են ամաչել սեփական հերոսներից, արժեզրկում են սեփական ժողովրդի պատմությունն ու ձևախեղում հասարակական հոգեբանությունը՝ ջուր լցնելով թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին:
Բայց մի՞թե մեր մանկավարժներն այդպիսին են…
Ակնհայտ է, որ ժաննա Անդրեայանը քողարկում է իրականությունը:
Շատ մեծ է հավանականությունը, որ Փառքի անկյունների ապամոնտաժման վերաբերյալ իջեցվել է ներքին կարգով հրաման, որպեսզի երբ ժամանակը գա՝ բացատրություն ներկայացնելու, նախարարը կարողանա ինքնաարդարացնող պատասխան տալ: Ասել կուզի՝ պրոցեսը հրահրված է ամենաբարձր մակարդակով, բայց այնպես, որ քաղաքական հետևանքների չհանգեցնի:
Եթե իսկապես իրականությունն այն է, որը ներկայացնում է նախարարը, ապա բազմաթիվ դպրոցների տնօրեններ ու մանկավարժներ պետք է խստագույնս պատժվեին: Բայց ոչ միայն ոչ ոք չի պատժվում, այլև մեծ է հավանականությունը, որ ներքին կարգով խրախուսվում են նրանք, ովքեր հայ ժողովրդի դեմ ձեռք են բարձրացնում:
Ցավոք, հանրության բարոյական չափանիշներն այնքան են այլասերվել, որ շատերն իրենց թույլ են տալիս ազգադավ քայլեր՝ վախենալով հակառակ դեպքում կորցնել աշխատանքն ու հայտնվել փողոցում, որտեղ նոր աշխատանք գտնելը գրեթե անհնար է դարձել:
Source: USAArmenia
ԹեգերԺաննա իրականություն հրահանգ մանկավարժներ նախարար պրոցես