Նիկոլ Փաշինյանի զուգահեռ իրականությունը. ի՞նչ արժե խոսքը

Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանն է ուղերձ հղել՝
օգտագորելով առիթը՝ ադրբեջանահաճո թեզերով թունավորելու մթնոլորտը: Ի դեպ՝ սա մի տոն է, որը մուտք գործեց հայաստանյան օրացույց 2018-ի հեղափոխությունց հետո միայն՝ դառնալով այն իշխանական նորարարություններից մեկը, որոնք իրենց ներքին իմաստով առանձնապես աչքի չեն ընկնում ոչնչով՝ ոչ մի կապ չունենալով այն իրականության հետ, որում հիմա Հայաստանն ու ՀՀ քաղաքացիներն են գտնվում:
Այս անգամ էլ Փաշինյանը փորձել է հանրությանը հասցնել այն միտքը, որ հայի հայրենիքը սահմանփակվում է 29743 քկմ-ով, և որի հիմքն իբր «օծված» քաղաքացին է, որ իր օծումը ստացել է 2018-ին՝հեղափոխությամբ: Նիկոլ Փաշինյանն ակնարկել է, որ քաղաքացին դեռ խնդիր ունի՝ դառնալու Հայաստանի տանուտերը՝ հասկացնելով, որ Տավուշում ընթացող ներկայիս պրոցեսը կոչված է՝ կոնկրետացնելու տան սահմանները:
Վերջին տարիներին Փաշինյանի ուղերձներն էապես արժեզկված են ոչ միայն այն պատճառով, որ հենց այս իշխանությունների օրոք, փաստորեն, Հայաստանը կրեց ցավալի պարտություն՝ կորցնելով Արցախը, այլև՝ այն, որ դրանք ոչ մի աղերս չունեն Հայաստանյան իրականության հետ՝ իրականություն, որտեղ ՀՀ քաղաքացին այսօր ոտնահարված է, հավասարված ասֆալտին:
ԱՄՆ-ից եկած վերւջին գնահատականներն ու միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցները բացարձակ հուսադրող չեն: Նույնիսկ Արևմուտքը, որ ակնհյատորեն աջակցում է Փաշինյանի իշխանությանը, ստիպված է այսօր արձանագրել, որ ժողովրդավարությունն էական հետընթաց է ապրել, բռնությունը դարձել է լրիվ սովորական մի բան. քաղաքականությամբ զբաղվելն ու ոչ իշխանահաճո հայացքներ ունենալը դարձել է խիստ վտանգավոր կյանքի ու առողջության համար:
Ահա այս իրողության պայմաններում է, որ հնչում է Քաղաքացու օրվա առթիվ Փաշինյանի ուղերձը, ահա այս իրականությունն է, որ արժեզրկում է նրա ամեն մի խոսքը՝ թաթախված ցցուն պոպուլիզմով:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Կկրկնվի՞, արյդոք, 2018-ի սցենարը

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հայտարարությանն այն մասին, որ ՔՊ-ական բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով