Ժաննա Անդրեասյանը չի՞ պատրաստվում արձագանքել


Ժաննա Անդրեասյանի տեղակալը՝ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, ում պահանջով Գյումրիում չեղարկվել է Տավուշի թեմի «Տա լույս» երգչախմբի համերգը, զազրելի ոտնձգություն է կատարել հայ երիտասարդ հոգևորականի նկատմամբ. Տավուշի երգչախմբի պրոդյուսեր Թովմաս Առաքելյանին, որ տավուշի թեմում ուրարակիր է, հայհոյել է, հոգևորականի զգեստն անվանել «դերյա»:
Իշխանությունների վիճակը օրեցօր վատանում է. Սրբազան շարժումը չի կորցնում թափը, իսկ այն առաջնորդողը հայտարարում է շարժումը մինչև վեջ տանելու, նույնիսկ ի մահ գնալու պատրաստակամության մասին՝ բաց տեքստով ՔՊ-ակյան իշխանությանն անվանելով թուրք-ադրբեջանական գործակալներ: Սա է, որ ստիպում է ՔՊ-ական դենշիկներին դուրս գալ ափերից ու անել բաներ,որոնք շատերի համար անպատկերացնելի էին թվում:
Ժաննա Անդրեսյանը, որ Դանիելյանի ղեկավարն է, չի՞ պատրաստվում մեկնաբանել տեղի ունեցածը,կամ արդյոք որևիցե պատաախանատվություն կկրի՞ փոխնախարարն իր այդ փողոցային վարքի համար:
Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է ուսումնասիրել վերջին տարիների փորձը, որն ապացուցուցում ու ցույց է տալիս, որ հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության գազանություններ անողները ոչ միայն չեն կանգնում դատարանի առաջ, այլև դեռ մի բան էլ պարգևատրվում ու խրախուսվում են՝ ապացուցելով, որ նախահեղափոխական ժամանակներից ցայսօր ոչինչ չի փոխվել կամ եթե փոխվել է, ապա՝ միայն դեպի վատը:
Նիկոլ Փաշինյանն իր ուղերձներում հաճախ է շեշտում կրթության դերն ու նշանակությունը: Օրերս էլ Վեդիում ելույթ ունենալով վերակառուցված ամֆիթատրոնի բացման միջոցառմանը, դիմելով երեխաներին՝ կարևորել էր վերջիններիս համար բարձրորակ կրթության ապահովումը, ինչը, ըստ վարչապետի, կնպաստի, որպեսզի նրանք առաջին հերթին վայելեն կյանքը:
Բայց չէ՞ որ բարձրորակ կրթությունն ինքն իրեն չի ստեղծվում կամ մատուցվում: Ովքե՞ր են երկրում կրթական քաղաքականություն մշակողներն ու իրացնողները, հայհոյողներն ու մարդկանց վրա թքողնե՞րը: Մի՞թե նման կադրային ռեսուրսով հնարավոր է կրթություն կամ գիտություն զարգացնել երկրում կամ օգնել երեխաներին վայելել կյանքը: Ի դեպ՝ նկատենք, որ կրթութան նպատակը ոչ թե վայելքն է, այլ հասարակությանը պիտանի անհատ կերտելը:
Հայաստանում այսօր չկա կրթություն, քանի որ այն ՔՊ-ական իշխանության օրոք ոտքից գլուխ քայքայվել է: Ճիշտ է՝ հետխորհրդային տարիներին երբեք էլ Հայաստանում կրթության մակարդակը շատ բարձր չի եղել, սակայն այն, ինչ որ կատարվում է հիմա, համակարգի տոտալ ջախջախում է:
Չե՞ք հավատում: Դպրոցական դասագրքերը կարդացեք:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայ-ամերիկյան հարաբերություններում հասունանում է ճշմարտության պահը. ո՞րն է Վիքերի օրակարգը

Սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան, որի շրջանակներում նա հանդիպում է ունեցել …