Հասկանալով, որ քարոզչական դաշտում պարտվում են՝ իշխանությունները սկսել են տրվել վարչաիրավական ռեսուրսի չարաշահման գայթակղությանը՝ ճնշելու ընդդիմությանը: Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր՝ Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ է դատախազությունը հանրային քրեական հետապնդում հարուցել։ Միաժամանակ Նոր Նորքի ոստիկանատան վրա տեղի ունեցած հարձակման պատճառով խուզարկել են ԱԺԲ-ականներին ու նրանց լիդերներին՝ առգրավումներ իրականացնելով:
Արդյոք կարելի՞ է արձանագրել, որ Հայաստաում սկիզբ են առնում նոր քաղաքական ռեպրեսիաներ, կամ ինչո՞ւ հանկարծ որոշվեց հենց այս գործիքակազմի միջոցով քաղաքական հարցեր լուծել:
Ակներև է, որ այս ամենը կապ ունի Տավուշում ընթացող պրոցեսների հետ, քանի որ ՔՊ-ական իշխանությունները զգում են, որ դիմադրություն է հասունանում՝ 4 գյուղի հանձման հետ կապված, ուստի փորձելու են զսպել ընդդիմությանը՝ չօգտվելու պատշաճ առիթից ու քաղաքական դիվիդենտներ չհավաքելու:
Չնայած դժվար է պնդել, թե ընդդիմութունն իր ներկայիս վիճակով կարող է անհաղթահարելի մարտահրավեր նետել ՔՊ-ական իշխանությանը, սակայն ապրիորի կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ իսկապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարող է վտանգվել, քանի որ այլևս չի ստացվում տարբեր խաբեություների միջոցով ձեռնու հանրային կարծիք ձևավորել:
Հետևաբար՝ մնում են միայն ռեպրեսիաները, ազատ խոսքի դեմ ոտնձգություններն ու ընդդիմության առաջնորդների վրա տարբեր գործիքակազմերի օգնությամբ ճնշում բանեցնելը:
Այստեղ կարևոր է արձանագրել, որ նույն ԱԺԲ-ն չի կարող ՔՊ-ի համար որպես վտանգ դիտարկվել ոչ միայն այն պատճառով, որ խորքում ՔՊ-ական իշխանությունները սակավ տարաձայնություններ ունեն այդ ուժի հետ, այլև՝ այն, որ ԱԺԲ-ն այս տարիների ընթացքում չկարողացավ դառնալ իսկապես մասսաներին իր կողմը գրավող ուժ, չկարողացավ դառնալ իրական գործոն:
Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունն այսօր ունի ռեսուրս ու համարում՝ հարմար առիթի դեպում ձեռնոց նետելու իշխանություններին, հետևաբար՝ մեծ է հավանականությունը, որ իշխանությունները միայն Իշխան Սաղաթելյանի հորով կամ ասենք Նարեկ Սամսոնյանի կալանավորմամբ չեն սահմանափակվելու՝ շարունակելով հենվել իրավապահ համակարգի անսահմանափակ դարձած հնարավորությունների վրա:
Source: USAArmenia
Թեգերընդդիմություն իշխանություն կարող միայն Սաղաթելյանի քաղաքական ՔՊ-ական
Կարդացեք նաև
Ժաննա Անդրեասյանի ուղերձի վտանգավոր տողատակը
Ուսուցչի միջազգային օրվա առթիվ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է ուղերձ հղել՝ համոզմունք հայտնելով, որ դպրոցն …