Մորուքն է՛լ չի օգնում. ինչո՞ւ է ԲԴԽ-ն հայտնվել ՔՊ-ական իշխանության թիրախում

 Երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ «Սպիտակցի Հայկոյի» որդու՝ Հրաչյա Ղևոնդյանի շուրջ եռացող դատաիրավական կրքերը բավական հետաքրքիր դրսևորումն են ստանում: Մամուլը, մասնավոարպես, գրում է, որ ՔՊ-ական իշխանության թիրախում է հայտնվել հատկապես ԲԴԽ-ն՝ իր ղեկավար Կարեն Անդրեասյանի հետ միասին: Իսկ օպատճառը դատարանի կողմից նրա ազատ արձակումն է դարձել:

Հիշեցնենք, որ Ղևոնդյանին մեղադրում էին երկրում հեղաշրջում կազմակերպելու ու պետական մի շարք հաստատություններ գրավելու համար: Ղևոնդյանը հայտնվել էր իշխանությունների թիրախում զուտ այն պատճառով, որ երկրորդ նախագահի որդու հետ ունի մտերիմ, ընկերական հարաբերություններ և սեփական երկրի ճակատագրի հանդեպ անտարբեր մեկը չէ:
Կարեն Անդրեասյանը, ապացուցելու,որ ինքը ՔՊ-ականներից շատ ավելի ՔՊ-ական մեկն է, նույնիսկ փոխեց սեփական դեմքի «սանրվածքը»՝ մորուք պահելով: Անդրեասյանի հանդեպ իշխանությունների ունեցած կասկածները սուր էին արտահայտված ժամանակին, քանի որ նա համարվում էր երրորդ նախագահի փեսայի՝ Միքայել Մինասյանի ընկերը: Որպեսզի փաստի իր ճամբարափոխությունը, Անդրեասյանը լուրջ ջանքեր սկսեց գործադրել՝ բացահայտ կերպով սկսելով քծնել Փաշինյանին՝ ստանալու բաղձալի պաշտոնը: Պաշտոնի դիմաց նա խոստացավ կատարել իշխանությունների բոլոր հրահանգները՝ դատաիրավական համակարգը դարձնելու իշխանությունների կցորդը: Փաստ է, որ նա իր խոստումը հետևողականորեն կատարել է այսքան ժամանակ՝ վայելելով իշխանությունների աջակցությւոնը:
Ի՞նչ է փոխվել, որ բարձրագույն իշխանություների սիրտը կասկած է ընկել: Ընդամենը դատարանը որոշել է մի փոքր ազնիվ ու անաչառ գտնվել՝ հրաժարվելով քաղաքական դրդապատճառներով անմեղ մարդու վրա «գործ կարելու» մտքից: Սխա՞լ են արել:
Այո, սխալ են արել, քանի որ Անդրեասյանը սիրուն աչքերի համար չէ, որ նշանակվել է ԲԴԽ-ի նախագահ՝ երդվելով անիծել համակարգի հերը: Դույզն-ինչ շեղումն այդ ծրագրից ՔՊ-ում դիտարկվել է՝ դավաճանություն, քանի որ նրանք թքած ունեն դատաիրավական համակարգի հեղինակութան վրա էլ, մյուս պետական օղակների էլ՝ կարևորելով բացառապես սեփական քաղաքական շահը:
Ժամանակին Նիկոլ Փաշինյանը նախկիններին էր մեղադրում դատաիրվական համակարգը սեփական շահերին ծառայեցնելու համար, մինչդեռ այսօր վիճակն անհամեմատ ավելի վատ է: նախկինում գոնե ձևական կողմը պաշտպանում էին, ամեն ինչ այսքան բացահայտ չէր արվում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայ-ամերիկյան հարաբերություններում հասունանում է ճշմարտության պահը. ո՞րն է Վիքերի օրակարգը

Սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան, որի շրջանակներում նա հանդիպում է ունեցել …