Չորեքշաբթի , 24 Հունիսի 2026

Եթե Հնդկաստանից հնդիկներե գալիս են Լոռու մարզ, ուրեմն աշխատատեղեր կան

Մարզպետաց կաստայի անդամ Արեն Մկրտչյանը գտել է երջանիկ ապրելու բանաձևը։ Եվ մեր փրկությունը կապում է ոչ թե ինչ որ Արևմուտքի, Հյուսիսի կամ թուրքական կոտրած տաշտակի հետ, այլ Հնդկաստանի։
 
Շատ զգույշ է դիրքավորվել Արենը, օրինակ՝ ինչո՞ւ գնալ Եկեղեցու դեմ, փոխարենը կարելի է Լոռիում Բրահմային կամ Բուդդային նվիրված մի երկու տաճար կառուցել և Բդեշխի հավերժական հաստիքն ապահովված է։ Իսկ եթե մի քանի գյուղից մի երկու միլիոն հնդիկ ներգաղթի, միգուցե սեփական էլեկտորատը ձևավորի և կհայտնվի նիրվանայի մեջ, էլ իր հետևից հասնող չի լինի, էլ գալ չտի Երևան հաշվետվություններ տալու, իրեն կտան։
Լավ, Արե՛ն Մկրտչյան, եթե հնդիկները Լոռու մարզում զբաղվում են գյուղատնտեսական և ճանապարհաշինական աշխատանքներով, բա լոռեցիները ի՞նչ են անում, ո՞րտեղ են և ու՞ր են արտագաղթել։
Արեգ Սավգուլյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Դուք չգիտե՞ք, որ ցեղասպանության ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի

«Հրապարակ»․ Դուք չգիտե՞ք, որ ցեղասպանության ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի Wed, 24 Jun 2026 …