Հինգշաբթի , 25 Հունիսի 2026

Այս ամենը պատահական չէ

Այս ամենը պատահական չէ

Thu, 25 Jun 2026 12:37:11 +0400


Այսօր Միքայել Սրբազանի գործով Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված վերջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Արտաշես սարկավագ Աջապահյանը՝ Սրբազանի եղբորորդին, հայտարարեց, որ իր կարծիքով Հայաստանում հայի ինքնությունը պահպանող հիմնական ուժը Հայ առաքելական եկեղեցին է։

Նրա խոսքով՝ եկեղեցին այսօր մնում է այն միակ հաստատություններից մեկը, որը կարողանում է պահել ազգային արժեքներն ու հայկականությունը երկրում։ Նա նաև ընդգծեց, որ ներկայիս իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ քննադատությունն ու հարձակումները, իր համոզմամբ, պատահական չեն և կապված են ավելի լայն հակադրության հետ հայության նկատմամբ, քանի որ հենց եկեղեցին է պատմականորեն եղել ազգային ինքնության պահպանման գլխավոր հենասյուներից մեկը։

Անդրադառնալով մի քանի հոգևորականների՝ 25-օրյա հավաքների կանչվելու դեպքերին՝ Աջապահյանը դա որակեց որպես անարդար և նպատակային քայլ։ Նրա խոսքով՝ հոգևորականները արդեն իսկ ծառայում են իրենց առաքելությանը և նվիրված են թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս հայ ժողովրդի ծառայությանը, ուստի նման վերաբերմունքը նա գնահատեց որպես վրեժխնդրության դրսևորում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ ճակատագիր է սպասվում Վանի Վարագավանքին

Ինչ ճակատագիր է սպասվում Վանի Վարագավանքին Sat, 20 Jun 2026 21:00:56 +0400 Հողը, որի վրա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով