Հինգշաբթի , 26 Փետրվարի 2026

armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց

Հանրապետությունում աղմկահարույց կրակոցներն ու ապօրինությունները ունեցան իրենց հետևանքները։ Պաշտոնից ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ պաշտոնանկ արվի նաև ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը։ Ինչպես նաև պաշտոնանկություններ են սպասվում Երևանի քրեական վարչություններում։
Shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 24-ին, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հրատապ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության սպայական անձնակազմի հետ։
Նախարարը բավականին խիստ է եղել և հայտնել է, որ չի հանդուրժելու այն պաշտոնյաներին, ովքեր թերացել են ու կշարունակեն թերանալ աշխատանքում, և բավականին խիստ զրույց է ունեցել։
Հրատապ խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ ՆԳՆ տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։
ՀՀ ՆԳ նախարարի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը։
Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել ՀՀ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման համար կայանալիք մրցույթին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով