Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

«Հրապարակ»․ ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է

«Հրապարակ»․ ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է

Fri, 27 Feb 2026 08:10:00 +0400


Չնայած ՔՊ-ում մտադիր էին ազգային փոքրամասնության ասորի եւ քուրդ ներկայացուցիչներին փոխել, խոսքն Արսեն Միխայլովի եւ 80-ամյա Կնյազ Հասանովի մասին է, սակայն երկար փնտրտուքներից հետո կանգ են առել նույն անձանց վրա, քանի որ նշված համայնքներում իշխանության գաղափարները կիսող «խելքը գլխին» երկրորդ մարդ չեն գտել։ Այսպիսով կարելի է ասել՝ արդեն պատրաստ է ՔՊ-ի նախընտրական ցուցակի 2-րդ մասը, որը կազմվում է ազգային փոքրամասնություններից։

Եզդիական համայնքից կրկին ընտրվել է Ռուստամ Բաքոյանը, ռուսական համայնքից՝ Ալեքսեյ Սանդիկովը, քրդերից՝ Կնյազ Հասանովը, իսկ ասորիներից՝ Արսեն Միխայլովը։

Ըստ օրենքի՝ ամենաշատ ձայն ստացած ուժին «բաժին է հասնում» թվով ամենամեծ՝ եզդիական համայնքի ներկայացուցիչը, իսկ եթե այդ ուժի մանդատները կրկնակի ավելի են, նաեւ՝ ռուսական համայնքի, իսկ եթե ունի սահմանադրական մեծամասնություն, ապա՝ երեքն էլ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե ուզեն Գյումրիում ճգնաժամ ստեղծել, ինձ էլ կկալանավորեն. այս իշխանության համար կարմիր գծեր չկան

Եթե ուզեն Գյումրիում ճգնաժամ ստեղծել, ինձ էլ կկալանավորեն. այս իշխանության համար կարմիր գծեր չկան Thu, …