Երեքշաբթի , 4 Օգոստոսի 2026

Դուբայ, Կատար, Բահրեյն․․․ Իրանը վերսկսել է հուժկու հարվածները

Դուբայ, Կատար, Բահրեյն․․․ Իրանը վերսկսել է հուժկու հարվածները

Sun, 01 Mar 2026 12:30:19 +0400


Իրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի օդանավակայանի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազային, հայտնում է Fars լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության՝ սա վերջին մի քանի ժամվա ընթացքում բազայի հարձակման երկրորդ դեպքն է։

Իրանը նաև նոր հարվածներ է հասցրել նաև Կատարի մայրաքաղաք Դոհային։ Կատարի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Դոհայի արդյունաբերական գոտում հրդեհ է բռնկվել քաղաքի վրայով իրանական հրթիռի խոցումից հետո։ Ականատեսները հայտնել են, որ քաղաքում լսվել է առնվազն 11 պայթյուն։

Բահրեյնի լրատվամիջոցները հայտնել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը արձագանքել են «թշնամական իրանական հրթիռային հարձակումներին»՝ խափանելով առնվազն 45 հրթիռ և ինը անօդաչու թռչող սարք։

Բահրեյնի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մանամա և Մուհարաք քաղաքներում երեք շենք վնասվել է «անօդաչու թռչող սարքերի հարձակումների և խոցված հրթիռից ընկնող բեկորների հետևանքով»։

Քաղաքացիական ավիացիայի վարչության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Բահրեյնի միջազգային օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարվածը «աննշան նյութական կորուստներ» է պատճառել։

AFP-ի հաղորդմամբ՝ Դուբայում լսվել են նաև այլ պայթյուններ։ Մարտի 1-ի առավոտյան քաղաքը ցնցել էին մի շարք պայթյուններ: Ըստ Fars-ի՝ Իրանը նաև հարվածել է Դուբայում գտնվող ԿՀՎ-ի շտաբ-բնակարանին: Հրդեհվել է նաև Burj Al Arab հյուրանոցը։

ԱՄԷ-ն հարձակման է ենթարկվել նախորդ երեկոյան՝ փետրվարի 28-ին: Հրթիռի բեկորները ընկել են Դուբայի Պալմ Ջումեյրա թաղամասում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Fairmont հյուրանոցում, որի հետևանքով վիրավորվել է չորս մարդ:

Աշխարհի ամենաբարձր շենքի՝ Բուրջ Խալիֆայի մոտ անօդաչու թռչող սարք է խփվել: Խփված անօդաչու թռչող սարքերի բեկորները նույնպես ընկել են բնակելի շենքերի վրա: Տեղական իշխանությունների տվյալներով՝ վիրավորվել է երկու մարդ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շինաշխատանքների ժամանակ ավտոկռունկը կողաշրջվել է. բանվորն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց. մանրամասներ

Շինաշխատանքների ժամանակ ավտոկռունկը կողաշրջվել է. բանվորն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց. մանրամասներ Fri, 31 Jul …