Կիևն ու Բեռլինը համատեղ զենք են արտադրում․ 8,3 միլիոն եվրոյի գործարք են կնքել
Mon, 05 Oct 2026 12:30:19 +0400

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ Կիև կատարած այցի ընթացքում ստորագրվել են ընդհանուր առմամբ 8,3 միլիարդ եվրոյի համաձայնագրեր, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսում: Այս մասին հաղորդում է UNIAN-ը:
Ըստ Զելենսկու՝ Գերմանիան ոչ միայն օգնում է Ուկրաինային, այլև կիսվում է իր գիտելիքներով և փորձով և պատվերներ է տալիս գերմանացի արտադրողներին.
«Սրանք աշխատատեղեր են Գերմանիայի համար: Իրականում, մենք պլանավորում ենք աշխատել բազմաթիվ ոլորտներում: Այսօր մեզ հաջողվել է ստորագրել արդյունաբերության 15 համաձայնագիր: Եվ մենք շատ պատվերներ կկատարենք գերմանական կողմի հետ»:
Նա նշել է, որ Ուկրաինան և Գերմանիան համատեղ զենք են արտադրում: Զելենսկու խոսքով, երկու երկրները նաև հաջողությամբ համագործակցում են Բարս խափանող սարքերի մշակման գործում՝ ռեակտիվ անօդաչու թռչող սարքերը խոցելու համար:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր