Եթե Նիկոլ Փաշինյանին այդպես է թվում, սխալվում է
Mon, 05 Oct 2026 12:33:59 +0400

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր ընտանիքի երեք չափահաս տղամարդկանց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Նրա խոսքով՝ իր դեմ հարուցված, իր գնահատմամբ՝ անհեթեթ քրեական գործն այժմ գտնվում է դատարանում, իսկ դրան զուգահեռ կալանավորվել են իր հայրն ու եղբայրը։
Քոչարյանը պնդել է, որ տեղի ունեցող գործընթացները փոխկապակցված են և տեղավորվում են նույն տրամաբանության շրջանակում։
«Եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հորս նկատմամբ ճնշումը մեծացնելու համար նաև որդուն բանտարկելով կարող է ինչ-որ արդյունքի հասնել, ապա վստահեցնում եմ՝ նման բան չի լինելու։ Մենք բոլորս պատրաստ ենք այս հետապնդումներին»,- ասուլիսի ժամանակ ասել է ընդդիմադիր պատգամավորը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր