Երկուշաբթի , 2 Մարտի 2026

Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով

Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով

Sun, 01 Mar 2026 12:37:32 +0400


Անհավանական եմ համարում, բայց այնուամենայնիվ ուզում եմ փոքր ինչ հուսալ, որ այսօր հրավիրած անվտանգության խորհրդի (որտեղ մեծ մասը տեղով մեկ վտանգ են երկրին) նիստում, գոնե նվազագույն պատկերացում ունեցել են, թե ինչ նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ են ի հայտ գալիս ՀՀ համար:

Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում, բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով:

Պատերազմը կարող է նաև երկար չտևել, բայց արդեն հասցրել է մասշտաբներ ձեռք բերել և տարածաշրջանի համար նոր իրավիճակ ստեղծել: Կարծում եմ, որ ռեգիոնալ պետությունների միջև փոխհարաբերությունների վերանայման խնդիրներ են առաջանալու՝ այդ թվում նաև անվտանգային, կոմունիկացիոն, էներգետիկ և քաղաքակրթական առումներով:

Մինչ այդ՝ կարևոր հարցեր կան, որոնք Հայաստանը պետք է կարողանա լուծել:

ա) չեզոքության պահպանում
բ) թուրք-ադրբեջանական և այլ շահագրգիռ կողմերից հնարավոր պրովոկացիաները կանխարգելելու պատրաստվածություն
գ) հակամարտող կողմերի տարբեր ծառայությունների և այլ շահերի միջև «հաշիվներ մաքրելու» պլացդարմի չվերածում
դ) հնարավոր փախստականների հոսքերի կառավարում, իսկ քաոտիկ ընթացքի և ծավալի դեպքում՝ կանխարգելում,
ե) պարենային և վառելիքային պաշարների ապահովման հնարավոր հարցերում՝ կանխավ լուծումների նախանշում:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Պետք է բաժանման պրիմիտիվ մանիպուլյացիաներից հեռու մնանք եւ վտանգները զգանք

«Հրապարակ»․ Պետք է բաժանման պրիմիտիվ մանիպուլյացիաներից հեռու մնանք եւ վտանգները զգանք Sat, 28 Feb 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով