Երկուշաբթի , 2 Մարտի 2026

Իրանը կարող է չմասնակցի ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը․ որ երկիրն է փոխարինելու այդ դեպքում

Իրանը կարող է չմասնակցի ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը․ որ երկիրն է փոխարինելու այդ դեպքում

Sun, 01 Mar 2026 23:00:00 +0400


Աշխարհի ֆուտբոլի առաջնության մասնակիցների շարքում կարող են լինել փոփոխություններ։ Իրանում իրավիճակի կտրուկ սրացման հետեւանքով, որը եղել է ամերիկա-իսրայելական՝ Իսլամական Հանրապետության դեմ հարձակման հետեւանքով, Իրանի ֆուտբոլի հավաքականը կարող է չմասնակցի Միացյալ Նահանգներում կայանալիք Աշխարհի խաղերին։ Փետրվարի 28-ին Իրանի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Մեհդի Թաջը հայտարարել էր, որ քիչ հավանական է, որ Իրանը մասնակցի Միացյալ Նահանգներում կայանալիք Աշխարհի խաղերի հանդիպումներին։ Թեեւ պաշտոնական որոշում այս առնչությամբ՝ դեռեւս չկա։ Այժմ էլ, երբ իրադարձությունները նման սրընթաց կերպով են զարգանում, դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի եւ ըստ այդմ՝ կանխատեսումներ անել։ Սակայն ՖԻՖԱ-ն, թերեւս արդեն այսօրվանից պետք է պատրաստվի, որ կարող է եւ Իրանը չմասնակցի Մունդիալին եւ ըստ գործող ռեգլամենտի, իրականացնի փոփոխություններ։ Իսկ որպես փոխարինողներ կարող են լինել Իրաքը, Ռուսաստանը, ԱՄԷ-ն կամ այլ թիմ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առաջին նախագահի հետ այդ հարցում համամիտ ենք. Իշխան Սաղաթելյանը` ընդդիմության միավորման մասին

Առաջին նախագահի հետ այդ հարցում համամիտ ենք. Իշխան Սաղաթելյանը` ընդդիմության միավորման մասին Sat, 28 Feb …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով