Երկուշաբթի , 2 Մարտի 2026

Պերաշկի ուտելը ազգային անվտանգության չափորոշիչ է

Պերաշկի ուտելը ազգային անվտանգության չափորոշիչ է

Mon, 02 Mar 2026 12:15:07 +0400


Պերաշկի ուտելը ազգային անվտանգության նոր չափորոշիչ է։ Եթե Նիկոլ Փաշինյան-ը պիրյաշկի է ուտում, ուրեմն խաղաղություն է։ Պարզ է, չէ՞․ սա է նոր ռազմավարական դոկտրինը։ Հայաստանում քաղաքական օրակարգը դարձել է խոհարարական շոու․ մեկը կարկանդակը սոխով է սիրում, մյուսը՝ անսոխ։ Իսկ շեֆ խոհարարը սահմանների անվտանգությունը, երևի, ջեռոցի ռեժիմով է կարգավորում՝ «վերևից ու ներքևից տաք»։ Քաղաքական պատասխանատվությունը դարձել է կարտոֆիլի պյուրե․ խմորի մեջ պյուրեն շա՞տ է լցված, կանաչի կա՞, համեմո՞ւնք, լավ կարմրեցվա՞ծ է։ Բովանդակությո՞ւնը երկրորդական է, կարևորը՝ մատուցումն է։

Հայաստանում լրիվ խելագարվել են․ պերաշկին թողած՝ պատերազմից են խոսում։ Շատ էլ թե քթներիս տակ է, հոտն արդեն առնում ենք։ Պետք է չնկատելու տալ, որովհետև մենք խաղաղության մեջ լողում ենք։ Վկայությո՞ւնը՝ Փաշինյանը պիրյաշկի է ուտում։ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյան-ը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ արձագանքելով ընդդիմության քննադատությանը, թե «տարածաշրջանում պատերազմ է, իսկ ՔՊ-ն ու Փաշինյանը կարկանդակ են ուտում»։ Նրա տրամաբանությունը պարզ է․ եթե մենք կարկանդակ ենք ուտում, ուրեմն պատերազմ չկա։ Եթե պատերազմ չկա, ուրեմն խաղաղություն ենք բերել։ Տեսեք ինչ խաղաղություն են բերել․ պետական լրջությունը հիմա չափվում է սեղանի տրամադրությամբ․ եթե պիրյաշկի կա՝ կայունություն կա։ Եթե սուրճն էլ տաք է՝ արդեն աշխարհաքաղաքական բալանս։ Քաղաքական ճգնաժամի ամենահամեղ լուծումը թեման փոխելն է և կարկանդակ ուտելը։ Մնում է միայն այդ հրաշք մոդելը վոցափով ուղարկել Դոնալդ Թրամփին․ գուցե համաշխարհային հակամարտությունները նույնպես խմորակերությամբ կարգավորվեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի թուլացումը մեծ վտանգ է Հայաստանի համար

Իրանի թուլացումը մեծ վտանգ է Հայաստանի համար Sat, 28 Feb 2026 15:45:09 +0400 Իսրայելի անվտանգության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով