Երեքշաբթի , 3 Մարտի 2026

Սամվել Կարապետյանի հաղթանակի պարագայում կվերանա նաև Եկեղեցու նկատմամբ սանձազերծված ազգադավ արշավը․ Լևոն Տեր-Պետրոսյան

Սամվել Կարապետյանի հաղթանակի պարագայում կվերանա նաև Եկեղեցու նկատմամբ սանձազերծված ազգադավ արշավը․ Լևոն Տեր-Պետրոսյան

Mon, 02 Mar 2026 18:47:35 +0400


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան էջի գրառումը․

— Ձեր կարծիքով, ի՞նչ արձագանքի արժանացավ փետրվարի 27-ին ընդդիմության պառակտվածության մասին լրագրողի հարցին տված Ձեր պատասխանը։

— Արձագանքն, ի զարմանս ինձ, ավելին էր, քան ես սպասում էի։ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված մի ուժեղ կառավարություն, որի առաջնահերթ խնդիրը կլինի երկրի ամրապնդումը և բնակչության սոցիալական վիճակի բարելավումը։

Վստահաբար կարելի է հավաստել, որ իր հաղթանակի պարագայում նա չի հրաժարվի Հայաստանի և այլ պետությունների միջև կնքված պայմանագրերից, փոխարենը ավելի ևս կամրապնդի նրանց առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Կարապետյանի հաղթանակի պարագայում ինքնաբերաբար կվերանա նաև Պետության կողմից Եկեղեցու նկատմամբ սանձազերծված հակասահմանադրական եւ ազգադավ արշավը, ինչը հաստատաբար կվերականգնի ողջ հայության միաբանությունը։

02.03.2026թ.

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է Սամվել Կարապետյանից

Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է Սամվել Կարապետյանից Mon, 02 Mar 2026 13:40:02 +0400 «Ուժեղ Հայաստան» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով