Երեքշաբթի , 18 Օգոստոսի 2026

Վշտի պահին Կոլումբիան խնդրանքով դիմել է Թրամփին

Վշտի պահին Կոլումբիան խնդրանքով դիմել է Թրամփին

Sun, 16 Aug 2026 15:00:17 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան խնդրել է կասեցնել կոլումբիական ապրանքների վրա դրված մաքսատուրքերը։

«Ես նրան խնդրեցի քննարկել բարձր մաքսատուրքերի դադարեցման հարցը… մեր ձեռնարկատերերի վիճակը մեղմելու համար, ովքեր երկրաշարժի հետևանքների պատճառով շատ դժվար ժամանակներ են ապրում», – նշել է պետության ղեկավարը X-ում։

Կոլումբիայի նախագահը նաև խորը երախտագիտություն է հայտնել Թրամփին նախկին ֆինանսական աջակցության և մարդասիրական օգնության համար։

Ամերիկացի առաջնորդը, իր հերթին, ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և համերաշխություն հայտնել Կոլումբիայի ժողովրդին։

«Այսօր, ավելի քան երբևէ, Կոլումբիայի և Միացյալ Նահանգների միջև դաշինքը կարևոր է մեր սիրելի երկրի վերականգնման համար», – եզրափակել է հարավամերիկյան հանրապետության առաջնորդը։

Հիշեցնենք, օգոստոսի 10-ին Կոլումբիայի արևմուտքում՝ Չոկո դեպարտամենտի Սան Խոսե դել Պալմար քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ։

Հանրապետության իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 294 մարդ, ևս 3935-ը վիրավորվել է, 320-ը համարվում են անհետ կորած, իսկ 353-ը փրկվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալիևի հերթական հակառուսական ժեստը․ Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահի հետ

Ալիևի հերթական հակառուսական ժեստը․ Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահի հետ Mon, 17 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով