Երկուշաբթի , 2 Մարտի 2026

Իրանի դեսպանը նշել է՝ ինչ են ակնկալում ՀՀ-ից

Իրանի դեսպանը նշել է՝ ինչ են ակնկալում ՀՀ-ից

Mon, 02 Mar 2026 18:45:41 +0400


Մարտի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին ընդգծեց, որ Իրանը դժվար ժամանակներում իր գործընկերներից և բարեկամ երկրներից սպասում է համերաշխություն և գործակցություն՝ հիմնված փոխադարձ վստահության վրա։

Դեսպանի խոսքով՝ Հայաստանը և Իրանը կապվում են դարավոր բարեկամությամբ, որը ձևավորվել է պատմության ընթացքում և շարունակվում է նաև այսօր։ Նա նշեց, որ ամենաբարդ փուլերն անգամ անցողիկ են, եթե երկրները կանգնած են միմյանց կողքին և պատրաստ են աջակցել իրար։

Խալիլ Շիրղոլամին նաև իր երախտագիտությունը հայտնեց բոլոր այն խոսքերի համար, որոնք մինչ այս հնչել են Իրանի հասցեին՝ ընդգծելով, որ ցավակցությունն ու զորակցությունը կարևոր դեր ունեն նման իրավիճակներում և ամրապնդում են երկու ժողովուրդների միջև եղած հարաբերությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ հարվածների նոր ալիքի մասին

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ հարվածների նոր ալիքի մասին Mon, 02 Mar 2026 19:29:26 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով