Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

«Հրապարակ»․ Գանձաքարցիները Փաշինյանին չընտրելու ևս մեկ պատճառ ունեն

«Հրապարակ»․ Գանձաքարցիները Փաշինյանին չընտրելու ևս մեկ պատճառ ունեն

Tue, 03 Mar 2026 08:05:05 +0400


Մարտի 1-ին ՔՊ-ականների մարզային այցի, իրականում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Իջեւանի բնակիչ, նախկին զինվորական Անդրանիկ Դովլաթբեկյանը, լսելով Փաշինյանի արձագանքը, որ «արգելում է» նրա աղջկան Գանձաքարի մանկապարտեզի տնօրեն նշանակել, սպառնաց․ «Գանձաքարում «լավ» կլի ձեր ընտրությունը», ինչին Փաշինյանը հակադարձեց․ «Գանձաքարում վերջին տասնյակ տարիներին տասնյակ միլիարդների ներդրում ենք արել, էդ ամենի արդյունքում Գանձաքարում վատ պտի լինի՝ թող վատ լինի, գանձաքարցիների ցավն էլ տանեմ, թող վատ ըլնի»։ Իրականում, Փաշինյանի համար հունիսի 7-ի ընտրությունները լավ չեն լինելու ոչ միայն Դովլաթբեկյանի աղջկա պատճառով։ Բանն այն է, որ Սամվել Կարապետյանի մայրը՝ Մարիա Կարապետյանը, ծնունդով Գանձաքարից է, եւ այստեղ իրենց հայրենակից Սամվել Կարապետյանին սիրում են։ Ինչ վերաբերում է «տասնյակ միլիարդների ներդրումներին», գյուղում տարակուսած են այդ ստից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները

Հայտնի են առաջին երեք տասնյակ թեկնածուները Thu, 09 Apr 2026 21:17:44 +0400 Քիչ առաջ ավարտվեց …