«Հրապարակ»․ Ցուցակում լինելու ցանկություն չունի
Tue, 03 Mar 2026 08:10:00 +0400

Արման Թաթոյանի «Միասնության թեւերի» հետ համապետական ընտրությունների գնացող «Շանթ» դաշինքի անդամ, Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը մտերիմներին ասել է, որ ինքն անձամբ չի լինի նախընտրական ցուցակում, իր տեղակալ Գոռ Թադեւոսյանը կլինի առաջին տասնյակում։ Կապանցիներն ասում են, որ Փարսյանը երեւի չի ուզում սրել հարաբերություններն իշխանության հետ եւ իր վարկանիշը հարվածի տակ դնել, եթե դաշինքը Կապանում շատ ձայն չտանի։ Չնայած Փարսյանը մեծ կազմով ներկա է գտնվել շաբաթ օրը «Միասնության թեւերի» հավաքին։ Ինչ վերաբերում է Գոռ Թադեւոսյանին, ապա նա անկուսակցական է, ավագանու անդամ է դարձել «Շանթ դաշինքի» ցուցակով, ժամանակին եղել է Սյունիքի մարզպետի տեղակալ, երբ մարզպետը ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանն էր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր