«Հրապարակ»․ Թիրախում Գեւորգ Փարսյանն է
Tue, 29 Sep 2026 08:25:12 +0400

Որոշ տեղեկություններով՝ իրավապահներին հրահանգ է իջեցվել ստուգումներ իրականացնել նաեւ Կապանի համայնքապետարանում։ Համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ինչպես հայտնի է, Սյունիքում այն քչերից է, որ չի խոնարհվել Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ առջեւ, ինչպես Սյունիքի երբեմնի ընդդիմադիր մյուս համայնքապետերը։ Փարսյանի վարկանիշն էլ բավականին բարձր է, ուստի առաջիկա ընտրություններին իշխանությունը մտահոգված է այդ փաստից, ու որպեսզի Կապանը «չկորցնեն», մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում։ Թեպետ իշխանական շրջանակներից չեն բացառում նաեւ, որ հնարավոր է ինչ-որ պահի կոնսենսուսի գան Փարսյանի հետ, այդ դեպքում իրավիճակը կփոխվի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր