Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Ոնց որ մանկամիտ լինեն

Ոնց որ մանկամիտ լինեն

Sun, 01 Nov 2026 20:15:00 +0400


Երեկվանից իշխանական վերնախավը տոնում է անձնագրի կարմիր դառնալը։ Իհարկե քաղաքացիները դեռ «տոնելու» առիթ կունենան, երբ սեփական փորձով համոզվեն, որ անձնագիր փոխելն ավելի բարդ է լինելու, քան իշխանություն փոխելը։ Երեկ Հանրապետության հրապարակում տեղադրվել էին նոր անձնագրի մեծադիր պատկերները։ ՔՊ-ի խաժամուժն էլ հավաքվել էր այնտեղ՝ նկարվելու։

Կարծես Հայաստանի Հանրապետության քաղաքացին անձնագիր չի ունեցել` առաջին անգամ են ստանալու: Եվ սա ներկայացվում է որպես մեծագույն հաղթանակ։ Սոցցանցերում էլ ապուշ ստատուսներ են գրում, օրինակ՝ «Նոր անձնագիր՝ նոր հնարավորություններ»։ Սա արդեն պարզապես անհեթեթություն է։ Իսկ երեկոյան այնպիսի տոնակատարություն էին կազմակերպել, ասես Անկախության օրն էին նշում, կամ գուցե ավելին՝ Սևրի պայմանագիրն էին վերանայել, և Հայաստանն ի վերջո ստացել էր իրեն հասանելիքը։ Մի՞թե այսքան մանկամիտ լինելով, դեռ ակնկալում են, որ իրենց լուրջ կվերաբերվեն։

Երբ պետական կառավարման լրջագույն խնդիրները մնում են չլուծված, իսկ անձնագրի գույնի փոփոխությունը վերածվում է համազգային տոնախմբության, ակամայից հարց է առաջանում՝ սրանք իշխանությո՞ւն են ներկայացնում, թե՞ մանկապարտեզի սաներ են, որոնք հերթական հանդեսն են կազմակերպել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Նիկոլի Հայաստանում անձնագիր ունենալու հաճույք ոչ բոլորը կունենան

«Հրապարակ». Նիկոլի Հայաստանում անձնագիր ունենալու հաճույք ոչ բոլորը կունենան Thu, 29 Oct 2026 08:45:27 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով