Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Իսրայելն օգնեց Բաքվին օկուպացնել Արցախը․ Իրանում տարակուսած են ՀՀ ԱԳՆ-ի շնորհավորանքից

Իսրայելն օգնեց Բաքվին օկուպացնել Արցախը․ Իրանում տարակուսած են ՀՀ ԱԳՆ-ի շնորհավորանքից

Wed, 22 Apr 2026 17:20:20 +0400


ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը չի վրիպել իրանցիների ուշադրությունից։ Դրան անդրադարձել է միջազգային հարաբերությունների փորձագետ, Թեհրանի համալսարանի դասախոս Էհսան Մովահեդիանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն նախօրեին հաղորդագրություն էր տարածել՝ Իսրայելի կառավարությանը և ժողովրդին շնորհավորելով Անկախության օրվա կապակցությամբ։
Գերատեսչությունը նշել էր, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել կապերը և ուսումնասիրել համագործակցության նոր հնարավորություններ։

«ՀՀ ԱԳՆ–ն Իսրայելին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ։ Ի՜նչ դառը հեգնանք։ Մինչ ամբողջ աշխարհը դատապարտում է Իսրայելի հանցագործությունները և հեռավորություն պահում այդ ռեժիմից, ՀՀ կառավարությունն այլ իրականության մեջ է ապրում», – X սոցցանցում գրել է իրանցի փորձագետը։

Նա հավելել է՝ այդ շնորհավորանքը հնչում է Երուսաղեմի հայկական թաղամասում սեփականության հետ կապված խնդիրների, այն խլելու փորձերի և արմատական հրեաների` հայ հոգևորականության նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի ֆոնին։

Մավահեդիանի պնդմամբ, Իսրայելը մինչ օրս Հայոց ցեղասպանությունը դիտարկում է որպես իրադարձություն, որը որոշ առումով «մրցակցում» է Հոլոքոստի հետ։

«Իսրայելի կողմից Բաքվին տրամադրված հետախուզական և ռազմական օգնությունը հանգեցրեց Ղարաբաղի օկուպացմանն ու այնտեղ ապրող 120 000 հայերի արտաքսմանը», – եզրափակել է իրանցի փորձագետը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ եղավ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ փաստերն ընդդեմ բամբասանքների

Ի՞նչ եղավ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը․ փաստերն ընդդեմ բամբասանքների Tue, 21 Jul 2026 …